Ծնողական հավաք

Հիմնական դպրոցի նախակրթարանում այսօր տեղի ունեցավ ծնողական հավաք-սեմինար: Տիկին Աիդան ներկայացրեց «Ծնողական կրթություն» նախագիծը, առաջարկեց համագործակցել կրթահամալիրի հետ և ընտանիքում իրականացնել  հետաքրքիր նախագծեր: Ընթացիկ հարցեր և 2011 թվականի ծնված հինգ տարեկանների «Իմացումի հրճվանք» ծրագրի քննարկումից հետո,  հատուկ մանկավարժ, լոգոպեդ Սուսաննա Դավթյանը ներկայացրեց «Մարզում ենք գլխուղեղը» և «Հեքիաթաթերապիա» նախագծերը, այնուհետև  խաղացինք զարգացնող խաղեր: Ծնողները սեմինարին եկել էին աշխատանքային գործիքներով` նեթբուքով, նոթբուքով, պլանշետով:  Վերջում ծնողները սովորեցին Microsoft PowerPoint ծրագիրը:

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий