Կտախաղ

Սաները  հանեցին ծիրանի  կորիզները , իսկ ծիրանը անուշ արեցին: Մարզադահլիճում կորիզներով խաղացինք կտախաղ: Ով կարողանում էր կորիզին հարվածել, հավաքում  և  հաշվում էր: Խաղից հետո ինքնուրույն կոտրեցին կորիզները ու կուտը կերան , իսկ վերջում ցատկեցին աստիճաններից ավազների վրա,  լողավազանում` ջրի մեջ և հավեսով լողացին :

Ջա˜ն, լողափ ջան

Այսօր սաների հետ մաքրեցինք մեծ լողավազանը: Հետո փոքր լողավազանի մեջ լողացինք, վոլեյբոլ խաղացինք, վերջում ջրում և ափում աստիճաններից ցատկեր կատարեցինք:

 

Հիմնական դպրոցի նախակրթարանի լողափի բացում

IMG_1359
Հուլիսի 14-ին, ժամը՝ 11:00, սիրով բոլորին սպասում ենք Հիմնական դպրոցում՝ նոր և գունեղ պարտեզային լողափի բացմանը:

Ծրագիր

  • Լողափնյա մարմնամարզություն
  • Ցատկ աստիճաններից
  • 5 տարեկանների ջրացատկ
  • Լողափնյա վոլեյբոլ
  • Երգում ենք լողալով
  • Հյուրասիրություն