Հուլիսի 11-ից 15-ը

IMG_1161
Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք, բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն`
հեծանիվ — լաբիրինթոս -լող
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Խաղալու ենք ջրոցի, պղպջակախաղ

Շաբաթվա երգերը — «Պուպլատիկինն էկեր է»,  «Դան, դան, դանեդան», «Այ իմ գնդակ»
Շաբաթվա ոտանավորը, խաղիկը — «Արտուտիկ», «Կլոր պար»
Շաբաթվա հեքիաթը —« Երեք արջերը»
Շաբաթվա շուտասելուկները-
1.Շուշանիկը Շուշիկին շուտասելուկ շշնջաց:
2.Ձուկը գցեմ ձուկը ուտեմ,
Մուկը գցեմ ձուկը ուտեմ:
3.Սարի ուսին սիրուն լուսին, սիրուն լուսին սարի ուսին:
4.Մի փուչի՛կ փչիր. թռչում է՝ թող թռչի, չի թռչում՝ թող չթռչի:
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, ավազով, ծեփամածուկով:
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում

Հուլիսի 4-ից 8-ը

IMG_2281
Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք, բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն`
հեծանիվ — լաբիրինթոս -լող
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Խաղալու ենք ջրոցի, պղպջակախաղ

Շաբաթվա երգերը — «Պուպլատիկինն էկեր է»,  «Տիտոխիկ», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
Շաբաթվա ոտանավորը, խաղիկը — «Վարդավառը հասել ա», «Կլոր պար»
Շաբաթվա հեքիաթը —« Ռնգեղջյուրն ու փերին»
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, ավազով, ծեփամածուկով:

Վարդավառը հասել ա,
Բան ու գործս թարսել ա,
Թե սիրել ես, ջուր շաղ տուր,
Կրակս թեժացել ա…
Վարդևորի իր օրն ա,
Որդին հորը չի մոռնա,
Ով իմ սիրածին ինձ չտա,
Սև շան նման թող ոռնա…
Վարդևորը մոտ ա,
Մեր ճամփեքը քարոտ ա,
Գնում եմ յարիս տենամ,
Կասեն` ինձի կարոտ ա:

Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում

Հունիսի 20-ից 30-ը

IMG_1046
Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն`
հեծանիվ — լաբիրինթոս -լող
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Պատրաստվում ենք «Հունիսիկ» լողափնյա ստուգատեսին
Շաբաթվա երգերը — «Արևների շարք»,  «Տիտոխիկ»,«Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
Շաբաթվա ոտանավորը, խաղիկը —  «Ճպուռն ու մրջյունը», «Կլոր պար»
Շաբաթվա հեքիաթը — մենք  ենք հորինում
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, կավով, ավազով, ծեփամածուկով:

Խաղեր էլեկտրոնային գրատախտակով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն

Հունիսի 13-ից-17-ը

IMG_1010
Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն`
հեծանիվ — լաբիրինթոս -լող
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Շաբաթվա երգերը — «Կիկլիկո»,  «Ա˜յ, արևը»,«Դան, դան, դանեդան»
Շաբաթվա ոտանավորները — «Արտուտիկ», «Ճպուռն ու մրջյունը»
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, կավով, ավազով,ծեփամածուկով:
Պատրաստելու ենք ծեփամածուկ
Խաղեր էլեկտրոնային գրատախտակով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն

Նախագիծ հունիսի 6- ից 10-ը

IMG_0763
Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Պատրաստվում  ենք թատերական ստուգատեսին
Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն

Ուրախ մարմնամարզություն
հեծանիվ — լաբիրինթոս
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Հինգշաբթի, ուրբաթ — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա երգերը — «Հե˜յ, իմ Նազան», «Կոտ ու կես…», «Ա˜յ, արևը»,«Դան, դան, դանեդան»
Շաբաթվա ոտանավորները — «Արտուտիկ»,  Ա. Խնկոյան «Նապաստակները»
Պատրաստելու ենք աղցան
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն

Նախագիծ մայիսի 30-ից հունիսի 3-ը

IMG_0560
Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն

  • վազք-հեծանիվ — լաբիրինթոս
  • գնդակ – ցատկապարան- օղալ
  •  մարմնամարզություն-միջանցքների աստիճանային հավաքածուների հաղթահարում-թունել-շվեդական պատ
  • երգ – պար – մարզախաղ

Հինգշաբթի, ուրբաթ — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա երգերը — «Հե˜յ, իմ Նազան», «Կոտ ու կես…», «Ա˜յ, արևը»,«Դան, դան, դանեդան»
Շաբաթվա ոտանավորները — «Արտուտիկ»,  Կոմիտաս «Մոծակ»
Զբոսանք
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, կավով, ավազով, ծեփամածուկով:
Մայիսի 30, հունիսի 3- օր շուտասելուկ. բառաշարքերի, երգերի, բանաստեղծությունների ռիթմիկ արտասանություն
Մայիսի 31-Բարձունքի հաղթահարում
Հունիսի 1- «Բարև ջուր» նախագծի մեկնարկ՝ պղպջակ-ջրային գնդակախաղ-լողուսուցման առաջին վարժություններ:
Հունիսի 2-Հակաբացիլ «Կոմիտաս 2016»-ը
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն

Նախագիծ մայիսի 16-ից 20-ը

IMG_20160413_111412
16.05.2016
Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Նախավարժանք
Կրկնում ենք ոտանավորները ծափերով, դոփերով
Լվացվել, պատրաստվել նախաճաշին
Նախաճաշ
Շաբաթվա հեքիաթը — «Ճամփորդները»
Խաղ խցաններով
Ինքնուրույն անկողինը բացել
Լվացվել, պատրաստվել ճաշին
Ճաշ
Հանգիստ /քուն/-օրորոցային երաժշտություն
Հավաքում են անկողինը
Լվացվել, պատրաստվել ետճաշին
Ետճաշ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն

17.05.2016
Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Զբոսանք, նախավարժանք բակում
Քշում ենք հեծանիվ
Կրկնում ենք ոտանավորները ծափերով, դոփերով
Լվացվել, պատրաստվել նախաճաշին
Նախաճաշ
 «Ճամփորդները» հեքիաթը հարցերի միջոցով պատմել և խաղալ դերերով
Շաբաթվա ոտանավոր-«Այ քեզ շաբաթ» սովորում ենք շաբաթվա օրերը
Աշխատանք բակում- ջրում ենք ծաղիկներն ու ծառեր, հավաքում քամու բերած թղթերն ու մոմլաթները
Ինքնուրույն անկողինը բացել
Լվացվել, պատրաստվել ճաշին
Ճաշ
Հանգիստ /քուն/-օրորոցային երաժշտություն
Հավաքում են անկողինը
Լվացվել, պատրաստվել ետճաշին
Ետճաշ
Կայքի նոութերի դիտում և քննարկում
Ճանապարհում տուն

18.05.2016
Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Զբոսանք
Մարմնամարզություն դահլիճում
Լվացվել, պատրաստվել նախաճաշին
Նախաճաշ
Նկարելու ենք աղով-երկրաչափական պատկերներ, միևնույն ժամանակ հերթով լուսանկարելու ենք պլանշետով:
Քշելու ենք հեծանիվ
Լվացվել, պատրաստվել ճաշին
Ճաշ
Հանգիստ /քուն/-օրորոցային երաժշտություն
Հավաքում են անկողինը
Լվացվել, պատրաստվել ետճաշին
Ետճաշ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն

19.05.2016
Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Զբոսանք, ազգայի խաղ «Պուտ-պուտ»
Մարմնամարզություն, վազք
Լվացվել, պատրաստվել նախաճաշին
Նախաճաշ
Երգ, պար տիկին Մարինեի հետ — «Այ արևը, արևը», «Արևների շարք», «Ձիուկ», «Դան-դան դանեդան»
 «Ճամփորդները» հեքիաթը հարցերի միջոցով պատմել և խաղալ դերերով
Հեքիաթի կերպարները պատրաստել կավով
Լվացվել, պատրաստվել ճաշին
Ճաշ
Հանգիստ /քուն/-օրորոցային երաժշտություն
Հավաքում են անկողինը
Լվացվել, պատրաստվել ետճաշին
Ետճաշ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն

20.05.2016
Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Զբոսանք
Մարմնամարզություն, վազ+հեծանիվ
Լվացվել, պատրաստվել նախաճաշին
Նախաճաշ
Երգ, պար տիկին Մարինեի հետ — «Այ արևը, արևը», «Արևների շարք», «Ձիուկ», «Դան-դան դանեդան»
 Խաղ  փայտիկներով
Կրկնել շաբաթվա  օրերը և բանաստեղծությունը -«Այ քեզ շաբաթ»
Լվացվել, պատրաստվել ճաշին
Ճաշ
Հանգիստ /քուն/-օրորոցային երաժշտություն
Հավաքում են անկողինը
Լվացվել, պատրաստվել ետճաշին
Ետճաշ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն

Նախագիծ մայիսի 10-ից 13-ը

IMG_0214 - Copy

Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Խաղ — «Խաշիլ Փափա», «Պուտ-պուտ»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն

Հինգշաբթի, ուրբաթ — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա երգերը — «Հեյ իմ Նազան, իմ Նազան»,«Կոտ ու կես…», «Այ ֆոր կա ֆոր կա…»
Շաբաթվա ոտանավորը — Հ. Թումանյան «Առավոտը գյուղում»
Շաբաթվա հեքիաթները  —  «Երկինքը փուլի է գալիս»  և «Գնդիկ բոքոնիկ»
Բնագիտություն- բնագիտական փորձ, ուսումնասիրում ենք խոշորացույցով
Զբոսանք
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, կավով, ավազով,ծեփամածուկով:
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն

Մայիսի 2ից-6ը

set_character_style_0


Մայիսյան ամենամյա ստեղծագործական բաց հավաք

Ծրագիր
Նպատակ-
 ուսումնական գործունեություն
Խնդիրներ-այլընտրանքային ուսուցում
Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ

 

Նախագծի մեկնարկը՝ 2.05-ից  5.05-ը, ժամը 11-00ից 12-00ը
2.05- Ջրելու ենք բակի նոր տնկած ծաղիկներն ու տնկիները, խաղալու ենք ավազներով
3.05-  Համբարձման երգեր, խաղեր բակում տիկին Մարինեի հետ
 4.05- Բացօթյա լողավազանների բացում
խաղ-ներկայացում

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Էկե դուկե, տըմըզա,
Թալան չուկե պուպուզա,
Մախտե կոճակ, դան պլոճակ,
Ճան ճուկ:

Բութմատն ասաց՝ գայլը եկավ:
Ցուցամատն ասաց՝ որտեղի՞ց եկավ:
Միջնամատն ասաց՝ սարից եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:
Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ,
Ճստլիկ եմ,
Ոտիկ չունեմ,
Թևիկ չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ:


5.05- վազք+հեծանիվ
Մարզադահլիճում վազելու ենք 3 շրջան, հետո հեծանիվներով դպրոցի միջանցքով, խոհանոցով երթևեկելու ենք:Անցուդարձը պլանշետով կնկարեն 5 տարեկանները:
6.05-Ուսումնական ճամփորդություն Ձորաղբյուրի ձիավարության ակումբ:

Ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Խաղեր —  «Ես քեզ բառ եմ նվիրում», «Խաշիլ փափա»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, ավազներով, յուղամատիտներով, կավով, ծեփամածուկով:
Զբոսանք- խաղում ենք ավազներով
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն

Ապրիլի 18-ից 29-ը

IMG_9658
Ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Խաղեր —  «Ես քեզ բառ եմ նվիրում», «Որախ գնացք»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն
Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է:
«Ես իմ բաժին երկինքն եմ պահում»: 

Արտույտը վախենում է, որ երկինքը փուլ կգա: Նա պառկում է մեջքի վրա, ոտքերը վեր տնկում ու աշխատում դեմ տալ երկնքին: Տեսնողները հարցնում են.
_Էդ ի՞նչ ես անում:
_Երկինքն եմ պահում:
Հարցնողները ծիծաղում են նրա վրա.
_ Ա՛յ ճնճղուկ, դու ո՜նց կարող ես քո ծղոտե տոտիկներով երկինքը պահել:
_Ես իմ բաժին երկիքն եմ պահում: 

Էկո նախագիծ- խնամում ենք թռչնակին
Շարունակում ենք չափումները, հաշվում բակի ծառերը, դուրս ու ներս դռնով, պատուհանով:
Պատրաստելու ենք աղցան
Հինգշաբթի, ուրբաթ  — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա երգերը — «Վիճակի երգ»,«Հեյ իմ Նազան»
Ռոդարիական օրեր, Աղայանական օրեր
Շաբաթվա ոտանավորը — Ղ. Աղայան  «Առավոտը գյուղում»
 ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:
Շաբաթվա հեքիաթները  — Ջ. Ռոդարի  «Ալիսա գլորիկ», Ղ. Աղայան  «Գյուլնազ տատի հեքիաթը»
Ալիսա գլորիկը
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

«Գյուլնազ տատի հեքիաթը»

Մի անգամ Գյուլնազ տատին շրջապատեցին իր թոռները և ստիպեցին, որ տատը թռչնիկներ շինի նրանց: Տատն էլ վեր առավ փոքրիկներից մեկին, դրավ ծնկան վրա, երկու ձեռքից բռնեց և վեր ու վայր թափ տալով երգեց.
Ղո՛ւ-ղո՛ւ-ղո՛ւ, ա-ղո՛ւ-ղո՛ւ,
Նա՛կ, նա՛կ, ա-ղու-նա՛կ, թը՛ռռ…
Հետո մի ուրիշն ընկավ տատիկի գիրկը և ասաց.
-Տատիկ ջան, տատիկ, ինձ էլ մի կաչաղակ շինե՛ս…
Տատիկը նրան էլ դրավ ծնկներին և առաջվա պես երգեց.
Չա՛-չա՛-չա՛, կա-չա-չա՛,
Ղա՛կ, ղա՛կ, կա-չա-ղա՛կ, թը՛ռռ…
-Տատիկ ջան, տատիկ, ինձ էլ մի ծիտիկ շինե՛ս,- ասաց ամենից փոքրը:
Տատիկը նրան էլ վեր առավ և վեր ու վայր թռցնելով` երգեց.
Ծիտ եմ, ծիտ եմ, ծլվլում եմ,
Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ:
Ոստոստում եմ, թռչկոտում եմ,
Տի՛վ, տի՛վ, տի՛վ:
Արի՛, թևի՛կ. արի՛, փետրիկ,
Որ ես դառնամ փոքրիկ ծիտիկ,
Փոքրիկ ծիտիկ, պիծիկ-միծիկ, թը՛ռռ…

Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, ավազներով, յուղամատիտներով, կավով, ծեփամածուկով:
Զբոսանք- խաղում ենք ավազներով
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում   Երկնագույն նետ      38թութակներ
Ճանապարհում տուն