Ռոդարիական ընթերցարան

Festival-Gavroche-1024x7902-4-150x150

 Այ քեզ շաբաթ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ
Ու գործի չգնացի`
Կորչի գործը- ասացի :
Լավ էր՝  արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:


Շոկոլադե ճանապարհը

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:
– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:

Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Որևէ մեկը, հավանաբար, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայում է ինձ ու ոչինչ չի ասում:
– Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չես հասկանո՞ւմ:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում: Հը՛, բարկանա՞մ նրա վրա: Կարող է՝ խուլ է խեղճը: Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո   կանգնում է,  լեզու է  ցույց տալիս և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Շղթա
      Շղթան ամաչում էր բոլորից: «Ավա՜ղ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ անցնում էր շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, կապում նրա երկու ծայրերն ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում:
Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ դրանից շատ երջանիկ է: