Ծնողական հավաք

Ծնողական հավաքին տիկին Մարինեն ներկայացրեց կրթահամալիրի նախակրթարանների երաժշտական ծրագիրը, «Հակաբացիլ Կոմիտաս 2016»  նախագիծը: Սովորեցինք նախագծի երգերից, ավարտեցինք պարերգով, որը կատարվեց պարի ուղեկցությամբ:

Реклама

Կրթական պարտեզ նախակրթարանում

12931235_823998904411392_2802698901188181664_n
Ծնողները երեխաների հետ միասին ծառերի բների շուրջը  փորեցին, ավազե խաղահրապարակի հատվածում  փոցխով հանեցին խոտերը, տնկեցին ծաղիկներ, մագլցող վարդի թփեր և տնկիներ: Վերջում հաճույքով հեծանիվ քշեցին:

Մայրիկները բակում

Շաբաթօրյա հերթական սեմինարը կայացավ: Բակի մաքրման աշխատանքներին սաների հետ միասին մասնակցեցին մայրիկները: Այգին չոր ճյուղերից և չորացած տերևներից մաքրեցինք, ծառերի բները սպիտակ կրով ներկեցինք:Արենը փոքրիկ փոցխով վարդի շուրջը մաքրեց, Շուշանի քույրիկը օգնեց մայրիկին, քանի որ հինգ տարեկան Շուշան Քորողլյանը շատ զբաղված էր  նկարահանելով աշխատանքային գործընթացը:  Իսկ վերջում  Մարկը հյուրասիրեց իր ծննդյան տորթիկից:

Ֆոտոխցիկը Շուշանի ձեռքում:

Это слайд-шоу требует JavaScript.

Ընտանեկան կրթություն

IMG_7060

Հարգելի ծնողներ, մարտի 21-26 կրթահամալիրում իրականացվում է նախագծային ուսուցում: Մենք առաջարկում են համագործակցել կրթահամալիրի հետ և ընտանիքում իրականացնել ձեզ հետաքրքիր նախագծեր: Ընտրեք ինքներդ.

տեխնոլոգիա-բնագիտություն
ծաղկող պատշգամբ. սա հատկապես վերաբերում է բնակարանում ապրողներին, Զատիկը նշում ենք թաղարի հիմնարկեքով և՛ տանը, և՛ պարտեզում
ընտանեկան խոհանոց՝ հետաքրքիր ավանդական ուտեստներ, այլ երկրների ուտեստներ
զատկազարդեր, տեխնոլոգիական այլ աշխատանքներ, զատկական տիկնիկներ
ընտանեկան դիմանակարների հավաքածու, բնանկարների, քաղաքանկարների հավաքածու
զբոսանք քաղաքում
փորձեր
մեր այգին. այգեգործական աշխատանքներ, խորհուրդներ
մեր տանը լույսն ու գազը  իզուր չեն վառվում, ջուրն իզուր չի հոսում (բոլոր ծորակները սարքին են)
Զատիկը մեր տանը
ես տանն էլ եմ ինքնուրույն
հիգիենա
սեղանի հետաքրքիր խաղեր. խաղում են, պատմում են խաղի մասին
խաղերն ու խաղալիքները մեր տանը
ազգային, զատկական խաղեր

խոսք-երգ-թատրոն 
հեքիաթասաց տատ ու պապ. ստեղծագործություններ բարբառով
Ընտանեկան խաղեր, ասիկներ, երգեր…
ընտանեկան թատրոն
զանազան հետաքրքիր պատումներ
ներկայացնում եմ իմ մասագիտությունը. իմ զավակն իմ աշխատավայրում
երգ-խաղ-շրխկան
իմ օրը՝ (մի օրվա պատմությու ն՝առավոտից իրիկուն)
երգնվեր բոլորին
Ուրախ ընթերցաքրան 6 տարեկաններին (կարող են և՛ մեծերը պատրաստել, և՛ փոքրերը, կարող է ֆիլմ ընթերցարան լինել, հետաքրքիր մաթեմատիկա)
թարգմանություններ
պատումներ օտար լեզուներով
այլազգիներն իրենց մասին

մարմնակրթություն

Թեմաների ընտրությունը ձերն է: Կարող եք, իհարկե, լրացնել, բոլորովին այլ բովանդակություն և կազմակերպում առաջարկել և իրականացնել:
Աղբյուրը` «Պարտեզ » ամսագիր