Մրգային աղցան

Պատրաստեցինք մրգային աղցան` բալով, ելակով, բանանով, խնձորով և յոգուրտով:  Սովորողները բալը հավաքեցին այգու բալենուց, այնուհետև հագան գոգնոցները, լվացվեցին, լվացրին մրգերը, հաշվեցին, կտրատեցին և անուշ արեցին համեղ մրգային աղցանը:

Реклама

Ջ. Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը»

Պատմեցի Ջ. Ռոդարիի «Շոկոլադե ճանապարհը» հեքիաթը, այնուհետև թխեցինք թխվածք շոկոլադե  ճանապարհի տեսքով: Մինչ թխվածքը պատրաստ կլիներ,  երեխաները փորձեցին նորից հեքիաթը պատմել: Մեր համով ճանապարհը նախ լպստեցին, հետո հավեսով կերան, նաև համտեսեցին թխվածքաբլիթե սայլակը :