Մայիսյան 11-րդ հավաքի ամփոփում

snapshot-3-5-4-2016-1-01-pm
Շաբաթվա նախագիծը կազմելուց հետո երեխաների հետ միասին քննարկեցինք անելիքները: Նրանք յուրաքանչյուր օրը սպասումով, առավել պատրաստակամ, նոր թափով ու եռանդով էին սկսում:   Հավաքի առաջին օրը նախակրթարանի սաների հետ միասին խնամեցինք խմբասենյակի բույսերը, ջրեցինք բակի նոր տնկած ծաղիկներն ու տնկիները, այնուհետև խաղացինք ավազներով: Հաջորդ օրը, նախավարժանքից հետո քշեցին հեծանիվ և տիկին Մարինեի հետ միասին նշեցինք Համբարձման տոնը: Հավաքի երրորդ, չորրորդ օրերին իրականացրել ենք «Վազք + հեծանիվ» նախագիծը և նշել լողափի բացումը: Շաբաթվա վերջում  օրը սկսել ենք վազքով և հեծանիվ քշելով , երեխաները առավել վարժ էին քշում , քանի որ ազատ կողմնորոշվում էին տարածության մեջ: Նախաճաշից հետո գնացինք ճամփորդության Ձորաղբյուրի ձիավարության ակումբ: Ծնողները նույնպես ակտիվ մասնակցեցին:
Ներկայացնում եմ մեկ շաբաթյա  գործունեության ամփոփումը
Մայիսյան հավաք, օր առաջին
Մայիսյան հավաք,  օր երկրորդ 
Վազք+ հեծանիվ  3, 4 օր
Ձիավարության ակումբում 5-րդ օր

Реклама

Մենք ինքնուրույն ենք

Նախագծային շաբաթվա ընթացքում 2-4 տարեկանների ինքնասպասարկման,  մեդիատեխնոլոգիական ինքնասպասարկման,  աշխատանքային կարողությունների ամփոփում:
Նկարել եմ փոքր հատված քնից հետո`սաները ինքնուրույն կարողանում են հագնվել, լվացվել, հարդարել անկողինը, դասավորել սպուգ-ներքնակները, ետճաշիկին պատրաստվել, ճաշել, հագնել կոշիկները, բաճկոնը, միմյանց օգնել, զույգերով շարք կանգել, ցտեսություն ասել  և երթուղայիններով գնալ տուն:
Շաբաթը զատկական էր` ձևավորել ենք զատկածառը, մայրիկների հետ մաքրել ենք բակը և նշել ենք զատկի տոնը:

Առցանց ուսուցման հաշվետվություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հիմնական դպրոցի նախակրթարան
Դաստիարակ` Գոհար Սմբատյան

IMG_8729

Հեռավար ուսուցում հունվարի 11-ից -29-ը
Աշխատանքային նախագծեր
Հունվարի 11-ից -15-ը
Հունվարի 18-ից -24-ը
Հունվարի 25-ից -30-ը
Բլոգում աշխատանքային նախագծերը տեղադրելուց հետո  էլեկտրոնային հասցեով ուղարկել եմ ծնողներին, անհատապես զանգել եմ և տեղեկացրել, որ աշխատելու ենք առցանց:
Նախապես իմ բլոգում  բացեցի «առցանց ուսուցում» բաժինը, որտեղ ամեն օր տեղադրում էի ծնողների ուղարկած տեսանյութերը : Ծնողները ակտիվ մասնակցել են:  Էլհասցեի միջոցով տեսանյութերը ծնողները ուղարկել են ոչ միայն իմ հասցեին, այլև  դաստիարակի օգնական Լիլիթ Հովհաննիսյանին: Լիլիթ Հովհաննիսյանը ֆիլմերի մի մասը տեղադրել է իր բլոգում և ենթակայքում:
Նաև ծնողները նախակրթարանի խմբի էլհասցեին գրել են կարծիքներ առցանց ուսուցման մասին:
Խմբում կա 21 սան, առցանց ուսուցմանը մասնակցել են 17սան: Ընդամենը  36 տեսանյութ:

1.  Այվազյան  Եվա
2 .Վերմիշյան Առնակ -2 ֆիլմ
3. Ադամյան Անգելինա
4. Ավագյան Նատալի  1-ֆիլմ
5. Ամիրջանյան Մարի
6. Մարգարյան Անի 4-ֆիլմ
7. Արտենյան Նելլի 1-ֆիլմ
8. Ղուկասյան Արման 1-ֆիլմ
9. Բալասանյան Աննա 1-ֆիլմ
10. Գասպարյան Արսեն 1-ֆիլմ
11. Մխիթարյան Գոհար 1-ֆիլմ
12. Քորքղլյան Շուշան 3-ֆիլմ
13. Հարությունյան Տիգրան 1-ֆիլմ
14. Մկրտչյան Մարկ 2-ֆիլմ
15. Հովհաննիսյան Ֆլորա 8- ֆիլմ
16. Ստեփանյան Մարիա 4-ֆիլմ
17. Թովմասյան Արամ
18. Գաբոյան Աստղիկ 1-ֆիլմ
19.ԱվանեսյանՏիգրան 1-ֆիլմ
20. ԲալաբանյանԷլինա 4-ֆիլմ
21. Պետրոսյան Աննա

Դիջիպատում

 

IMG_0417

 

 

 

 

 
2013-2014 ուստարվա իմ մեծ ձեռքբերումը Հիմնական դպրոցի նոր խմբասենյակն է` լուսավոր, ընդարձակ, անվտանգ, մաքուր, գրավիչ, համապատասխան կահավորանքով, բակ-պարտեզով:
Շատ եմ կարևորում մեր բակ-պարտեզը, քանի որ մարդու բնականոն զարգացման, բնականոն զարգացման համար կարևոր է բնության  հետ շփումը:
Ծնողների, նախակրթարանի ջանքերով իրականացրել ենք Աշնանային բակ-պարտեզ նախագիծը:
Եվս մեկ ձեռքբերում, որը   ոչ միայն ես եմ իրականացրել, այլև ողջ կրթահամալիրը՝դա տոնացույցով նախատեսված ուսումնական նախագծային աշխատանքն է: Նախագծեր իրականացնելիս ստեղծվել են շատ ուսումնական  նյութեր, որոնք տեղադրել եմ իմ բլոգում և ենթակայքում:
Լոշիկթխիկ
Լավաշթխիկ Մաս I
Լավաշթխիկ Մաս II
Սեբաստացու օրերին
Թթուդրիկ
Խնկոյանի օրեր՝
Աքաղաղն ու կտուրը
 Ճպուռն ու մրջյունը
Գրքի և ուսուցչի տոներին նվիրված
Ատամհատիկի պատմություններ.
Ատամհատիկի պատմություն -1-ին
Ատամհատիկի պատմություն 2-րդ
Հայկի առաջին ատամները  և այլն:
Կարծում եմ իմ աշխատանքով կարողացել եմ ծնողների, սաների և աշխատակազմի վստահությանն արժանանալ: Դա է պատճառը, որ նախակրթարանի կայացումը համարում եմ իմ ձեռքբերումը:
Անցյալ տարի հաջողությամբ իրականացրել եմ ծնողի հետ էլեկտրոնային կապը, սակայն նոր խմբի ծնողներն ինձ համար դեռ անհայտ պատճառով չեն օգտվում էլեկտրոնային փոստից: Ուստի սա  2014 թվականի գլխավոր անելիքներիցս մեկն է:
Մյուս անելիքս բլոգը` որպես ուսումնական միջավայրի հարստացումն է: Այս բնագավառում էլ արդյունավետ աշխատանքի փորձ ունեմ և  2014-ին նախատեսում եմ,  որ ներկայիս խմբի ծնողներն էլ ավելի ակտիվ կմասնակցեն խմբի աշխատանքներին` կհետևեն մեր գործունեությանը, նյութեր կպատրաստեն: