Անձրև

Դրսում արձրև էր, իսկ խմբասենյակում՝ մութ: 5 տարեկանները անձրևի հետ ուրախանում էին, ամպերի հետ գոռգոռում: Հետո կախարդական բառեր ասելով լռեցինք:  Անձրևի ձայնը լսելուց հետո զրուցեցինք անձրևի մասին և խաղացինք «Անձրև» խաղը:

Реклама

Առցանց ուսուցում. ծնողական հայացք

IMG_8081

Անահիտ Ասատրյանի Մարկ որդին սովորում է Հիմնական դպրոցի 3-րդ դասարանում, Մանե Հովհաննիսյանը` 2-րդ, 2 տարեկան Ֆլորան հաճախում է նախակրթարան` Գոհար Սմբատյանի և Լիլիթ Հովհաննիսյանի խումբ:
Անահիտը ներկայացնում է առցանց ուսուցման իր դիտարկումները:

Առցանց ուսուցում. ծնողական հայացք
Արդեն հինգ տարի է, ինչ համագործակցում եմ  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամաիրի հետ որպես ծնող: Վաղուց  ծանոթ եմ կրթահամալիրում իրականացվող կրթության որակին ինչպես նախակրթարանում, այնպես էլ՝  դպրոցում: Այն, որ կրթահամալիրում գործում է առցանց ուսուցում, ինձ համար նորություն չէր, և հետևաբար, երբ ուսուցիչները հայտնեցին առցանց դասերի մասին, շատ հանգիստ ընդունեցի: Սկզբում մտածում էի, որ լավ է, երեխաները չեն մոռանա անցածը, կապի մեջ կլինեն ուսուցիչների հետ, բայց  այն, ինչ կատարվեց «խոզի գրիպի երեք շաբաթվա ընթացքում», անկեղծ ասած, անցավ իմ երևակայության սահմանները: Թեև այս տարիների ընթացքում  մշտապես հետևել եմ կայքին, բայց այսպիսի աժիոտաժ, իրարանցում, այդպիսի ակտիվություն երբեք չեմ պատկերացրել:  Ամեն ժամը մեկ մի նոր, հետաքրքիր, ուրախ ֆիլմ կամ նյութ էր հայտնվում կայքում, որոնց հաջորդում էին մեկնաբանությունները, նկատառումները, նկարագրություններ: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ ակտիվությունն վարակիչ էր,  մեր ընտանիք էր մտել, ոգևորել մեզ: Ամեն նոր նյութ նայելուց հետո տղաս՝ Մարկը (Հիմնական դպրոց 3-րդ դասարան), զանգահարում էր քույրիկին՝ Մանեին ( Հիմնական դպրոց, 2-րդ դասարան) և նրա հետ քննարկում տվյալ ֆիլմը կամ նյութը, նրանք սկսում էին միասին մտածել իրենց հերթական, նոր նյութի , ֆիլմի մասին, իրար խորհուրդներ էին տալիս, հետո սկսվում էր մրցակցությունը, թե ով քանի՞ նյութ ունի արդեն, ու՞մ նյութն է ավելի շուտ հայտնվում կայքում և այդպես շարունակ: Երեխաների ոգևորությունն աննկարագրելի էր: Իսկական ընտանեկան կրթություն՝ երեխաներս իրար էին փոխանցում իրենց իմացածն ու կարողացածը, սովորեցնում էին մեզ՝ մեծերիս, անհրաժեշտության դեպքում մենք էլ նրանց էինք օգնում: Կրթական միջավայրը տեղափոխվել էր մեր բնակարան, համակարգողն էլ կրթահամալիրի դասավանդողներն էին: Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ այս ամենից անմասն չէր մնում աղջիկս՝ 2 տարեկան  Ֆլորան (Հիմնական դպրոց, նախակրթարան): Նրա իսկ անմիջական ակտիվության արդյունքում հետաքրքիր նյութեր ծնվեցին: Նախակրթարանի կազմակերպած առցանց դասերի ընթացքում, երբ նյութեր էինք նկարահանում, Ֆլորան ցույց էր տալիս այն ամենը, ինչ սովորել էր, ցուցադրում էր իր հմտություններն ու կարողությունները, նա անգամ գիտեր,  թե երբ է տեսախցիկը միացված, երբ պետք է խոսել, ինչպես պետք է ողջունել: Հատկապես ուզում եմ նշել երգի առցանց դասին նրա ակտիվ մասնակցությունը, որն անգամ ինձ զարմացրեց:Այս ամենը 2 տարեկան երեխային սովորեցնելը բնականաբար մեծ ջանքեր է խլել մեր շատ սիրելի դաստիարակներց, ինչի համար մեծապես շնորհակալ եմ նրանցից:

Առցանց դասերի կազմակերպումը ժամանակին էր և տեղին, դրանք ազատեցին երեխաներին հարկադրված արձակուրդից, լցրին նրանց առօրյան:

Այդ օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ չեմ սխալվել, երբ երեխաներիս համար կրթօջախ եմ ընտրել  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրը:

Մենք Սեբաստացի ենք:
Հիմնական դպրոցի ծնող Անահիտ Ասատրյան
Աղբյուրը` Պարտեզ 

 

Երաժշտական կրթություն նախակրթարանում դաստիարակի միջոցով

Моментальный снимок 1 (3-23-2015 3-28 PM)

 

 

 

 

http://dpir.mskh.am/hy/node/1074
Նախակրթարանում, ինչպես ամենուր, երեխայի կյանքը պարզ, գրավիչ, հետաքրքիր խաղ է, իսկ ամենամատչելին երաժշտական խաղն է:

Կրթահամալիրի բոլոր նախակրթարաններում  երաժշտության հեղինակային ծրագիր իրագործելու համար առկա են բոլոր պայմանները` գունեղ, լուսավոր խմբասենյակներ, երաժշտական բազմաթիվ գործիքներ` ինքնաշեն, խաղալիք գործիքները, շրխկաններ դաշնամուր…: Այս ամենը ոչ միայն նպաստում է, այլև պարտավորեցնում, որպեսզի երաժշտական գործունեությունն արդեն իսկ նախակրթարանից լինի արդյունավետ, ստեղծական ու հետաքրքիր: Նախակրթարանում երաժշտական կրթությանն է ուղղված այն, որ երաժշտությունը ոչ  որպես պարապմունք, այլ որպես միջոց ամենուր է, անընդհատ`քնի, թե խաղի ժամին: Երաժշտության ընկալումը շատ անհատական է և պայմանավորված է յուրաքանչյուր սանի երաժշտությունը ընկալելու և վերարտադրելու ընդունակություններով:

Դասական երաժշտության ունկնդրումը և ձայնակցումը նախակրթարանի տարիքի սաների համար շատ կարևոր է. Այդ կերպ նրա ականջը «ընտելանում» է այդ երաժշտությանը, մանկուց ձևավորվում է սաների ճաշակը, մտածողությունը: Ունկնդրվող հեղինակներն են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Բախը, Մոցարտը, Չայկովսկին…

Այս գործում է, որ շատ է կարևորվում դաստիարակի օրինակը: Դաստիարակը պետք է սիրի դասական երաժշտություն, մշտապես ունկնդրի, հաճույք ստանա դրանից, որպեսզի կարողանա  իր ամենօրյա աշխատանքի ընթացքում հակաբացիլը «ներարկի» սաների մեջ,  ինչպես Ա. Շահնազարյանի «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծն է ենթադրում:

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային երաժշտական կրթության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ուղղված է ոչ միայն նախակրթարանի սաներին և դպրոցականներին, այլև դասավանդողներին ու ծնողներին: Կրթահամալիրում երաժշտություն ունկնդրում, երգում ու պարում են բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման:

Երաժշտության գործնեության ձևերը նախակրթարանում

Երգեցողություն

Ունկնդրում

Պար

Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ, երաժշտական և այլ խաղեր

Նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով

Երաժշտական գործունեություն նախակրթարանում

Моментальный снимок 1 (5-6-2015 7-15 PM)

 

 

 

 

 

 

Այլընտրանքային երաժշտություն

Օրը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով, նախավարժանքով՝ ծրագրային երաժշտության ներքո՝ դասական, ազգային ստեղծագործությունների հավաքածուի տակ: Դաստիարակը ստեղծագործաբար է մոտենում իր աշխատանքին, սակայն երաժշտական կրթություն ունենալը մեծ հնարավորություններ ու աշխատանքի հետաքրքիր ասպարեզ է ստեղծում: Կարևոր է նաև դաստիարակի և երաժշտության դաստիարակի փոխհամաձայնեցված աշխատանքը:

Սովորելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Պետական մանկավարժական քոլեջի երաժշտական կրթություն բաժնում՝ կուտակած երաժշտական գիտելիքներս օգտագործել եմ աշխատանքիս ընթացքում:  Սովորել եմ  նվագել Կոմիտասի «Ունաբի» դաշնամուրային ստեղծագուրծությունը: Այդ ստեղծագործությունը ներկայացրել եմ իմ խմբի սաներին որպես ունկնդրման նյութ:
Ներկայացնում եմ դիպլոմային աշխատանքս և հաշվետու պաշտպանությունը:

Երգը ներկայացնելու տարբեր ձևեր կան: Ելնելով երգի բնույթից, բովանդակությունից՝ մեթոդը կամ հնարքը ընտրում ենք երաժշտության դաստիարակի հետ: Կարելի է նախօրոք գտնել բովանդակության հետ կապված հեքիաթ, բանաստեղծություն, պատմություն և այլն, կապել երգի հետ, ստեղծել փոքրիկ թատերական ներկայացում, որտեղ երգն ու բանահյուսությունը միասին կներկայացվեն: Սաները ստեղծում են իրենց պատմությունը, ակտիվ մասնակցում այդ գործընթացին:

IMG_0313

 

 

 

 

 

Մեղու

Շաբաթը երկու անգամ մասնակցել եմ դաստիարակների սեմինարների՟  շրխկան համույ֊լաբորատորիայի պարապմունքներին և այնտեղ սովորած հմտություւններն ու մեթոդները նույպես իրականացրել եմ   խմբում:

Հախչա-հուխչա

Моментальный снимок 1 (5-22-2015 8-43 PM)

 

 

 

 

 

 

Պարամունք֊փորձերի ժամանակ  օգտագործում ենք տարբեր շրխկաններ՝ քարեր, փայտե և մետաղե գդալներ, ծափեր, դոփեր, լեզվով տկտկոցներ և այլն: Ամենակարևորը խմբի ստեղծագործական ոգին է, որ ոգևորում է մեզ, որը մենք խումբ ենք տանում:

Աղմուկը , չխչխկոցը լիցքաթափում, ակտիվացնում են սաներին, այնուհետև աղմուկից գնում դեպի երաժշտություն:
Երաժշտական խաղերը, երգերը իրականացրել եմ խմբում, բակում, լողավազանում:

Դան-դան

Չըմփ, չլմփոց մեջը ծնգոց

IMG_4881

 

 

 

 

 

Նման աշխատանքները նպաստում են

Երեխայի բառապաշարի հարստացմանը
Մտածողության ձևավորմանը
Ստեղծագործական երևակայության զարգացմանը
Ինքնուրույն աշխատելու կարողությանը:
Բավարարվում է սաների ինքնահաստատման, ինքնադրսևորման պահանջը:
Ձեռք են բերվում խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտություններ:
Մշակույթ է փոխանցվում:
Սաները   ազգային արժեքները գնահատելու և յուրացնելու հնարավորություն են ստանում:

Երբ դաստիարակը պատասխանատու է իր խմբի ծրագրի իրականացման համար, այդ ծրագրի ղեկավարն է, կարողանում է համագործակցել տարբեր մասնագետների հետ, սաների  զարգացումը ամբողջական է լինում, վերածվում է իրական֊, իսկական, բազմակողմանի կրթության:

 

 

Բնագիտական — տեխնոլոգիական գործունեությունը նախակրթարանում

IMG_1665
http://dpir.mskh.am/hy/node/956

Շատ կարևոր է, թե մարդն ինչպես է վերաբերվում շրջակա միջավայրին: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից :  Բնության մեջ երեխայի համար ամեն ինչ հետաքրքիր է, զարմանալի, այստեղ է փնտրում իր հարցերի պատասխանները:
Մեծերի պահվածքը, վերաբերմունքը շատ բանով ձևավորում է նրանց ոչ միայն աշխարհաճանաչողությունը, այլև վերաբերմունքը այդ աշխարհին:

 Երեխան դեռ  շատ փոքր տարիքից  ծնողներին դիմում է տարբեր հարցերով.
— Ինչո՞ւ է ճաշը աղի, թեյը քաղցր և այլն:
Հաճախ ստանում է կարճ ու կտրուկ պատասխաններ, որոնք նրա համար  բավարար չեն:
Նրանք սիրում են ամեն ինչ փորձել, շոշափել, ուսումնասիրել, համտեսել: Այս և նմանատիպ  այլ հարցերի պատասխանները սաները նախակրթարանում ստանում են իրենց գործունեության  արդյունքնում:
Միջավայրը և գործիքները այս դեպքում պարզ են. մի դեպքում օգտագործում և ճանաչում ենք այն, ինչ մեր աչքի առաջ է, մեր ձեռքի տակ՝  բաժակ, մատիտ, թուղթ, ծեփամածուկ,  քանոն, ձագար, փուչիկ, մեխ, մուրճ, մետաղադրամ, մոմ, սոսինձ, թել, լուցկի, ափսե, շիշ, ջուր, աղ,  լիմոնի աղ, սոդա, քացախ և այլն:

Տարվա ցանկացած եղանակ իր պայմաններն է թելադրում, իր հարցերն ու պատասխաններն է առաջարկում: Տարին բոլոր  նախակրթարանի սաները փորում են, ցանում, տնկում, խնամում, դիտում, փորձարկում, փորձեր կատարում:  Շուրջտարվա գործունեության արդյունքների ամփոփման, նոր նախաձեռնությունների, սեփական ունակությունները, հմտություններն ու կարողությունները ցուցադրելու , միմյանց հետ մեկ էլ շփվելու լավ հնարավորություն, առիթ է ամեն տարի կրթահամալիրում իրականացվող   Բնագիտա-տեխնիկական ամենամյա  ստուգատեսը, որին ակտիվ մասնակցել եմ իմ սաները՝ իրենց ընտանիքների հետ:

Նախապես բնագիտատեխնիկական ամենամյա երկրորդ ստուգատեսի ծրագիրը  էլհասցեներով ուղարկել եմ  սաների ծնողներին, ծանոթացել են և ակտիվ մասնակցել: Նյութերը տեղադրել եմ մեր բլոգում և հայտերը ուղարկել: Արման, Առնակ, Շուշան

 Խաղալիքներ, դրանց գործածում-դասակարգում,   տեխնիկական միջոցների, գործիքների օգտագործում, բնագիտական պարզ ու հետաքրքիր փորձեր…

Մենք նույնպես  մասնակցել ենք ստուգատեսին,  ներկայացրել ենք մեր աշխատանքները: Սաների հետ միասին պատրաստել ենք գեղադիտակ, որն էլ դարձել է մեր խմբի ամենասիրելի խաղալիքը, նաև՝  այցեքարտը:
Աղաջրով և մետաղալարով փորձ,Գունավոր ձյուն, Փայլփլուն ձյուն, Ագահ բաժակ , Ջրի համը , Համտես, Փորձ ծիրանով:

Երեխայի զարգացման յուրահատուկ, գրավիչ, հետաքրքիր միջոցներ են փորձերը, միջավայրի ուսումնասիրությունները:

Ստորև ներկայացրել եմ իմ աշխատանքային գործունեությունում իրականացրած հետևյալ բնագիտական փորձերը.
Գունավոր մեխակներ

Նախապես ծնողներին էլ հասցեով նամակ գրեցի և խնդրեցի երեխաների հետ սպիտակ մեխակներ ուղարկել: Առավոտյան երեխաները նախակրթարան եկան սպիտակ ծաղիկներով և հարցերով, թե ինչի համար են բերել մեխակները: Ձոն  ստուգատեսի աիթով  որոշեցինք մեխակներ նվիրել, բայց ոչ սովորական,  այլ՝ գունավոր:
Սկզբում երեխաները մտածեցին,  որ  մեխակի գլխիկները ներկելու ենք ջրաներկով, սակայն մի օրինակով բացատրեցի , թե ինչ պետք է անենք, և սկսեցինք փորձը:
Փորձի համար անհրաժեշտ է՝ սպիտակ մեխակ, գունավոր ներկեր, բաժակ և ջուր:
Երեխաները իրենք ասացին, որ ջուրը գույն չունի և մենք ինքներս կգունավորենք :
Ջրով լի բաժակի մեջ լցրեցին ներկը  այնուհետև ծաղիկը դրեցին մեջը ու անհամբեր  սպասեցին, թե ինչպես պետք է ներկվի: Հաշվեցին, թե քանի դեղին, կարմիր  և  կապույտ  մեխակ կունենանք:  Ընթացքում  մայրիկներին նվիրված բարեմաղթանքներ ասացին : Քնից հետո որոշ ծաղիկների ծայրերը սկսել էր ներկվել: Ողջ օրը հետևեցին  ծաղկի գունավորմանը, շոշափեցին, հոտ քաշեցին, ուրախացան::
Սաներըը տեսողական զգայարանի միջոցով, համոզվեցին, որ ծաղիկները կարելի է գունավորել և մայրիկներին հաճելի անակնկալ մատուցել:
Արդյունքում զարգանում է բանավոր խոսքը,  համբերատարությունը, հաշվելու, համեմատելու, դասավորելու,  ինքնուրույն դիտարկելու կարողությունները:

Փչվող փուչիկը և հրաբուխ
Պարող չամիչները և լողացող մարդարինը
Աղը, պղպեղն և փուչիկը

Փորձերի ընթացքում զարգանում են սաների.

v շոշափելիքի, տեսողական, համի, հոտի զգայարանները,

v  ինքնուրույն դիտարկումներ  կատարելու կարողությունը,

v ստեղծագործելու, դասավորելու, ձևավորելու կարողությունը

v միմյանց հետ անկաշկանդ համագործակցումն և հաղորդակցվումը

v համեմատումն և համադրումը

v բանավոր խոսքը ՝ նրանք  պատմում են, կիսվում իրենց տպավորություններով:

Մյուս դեպքում արդեն գործ ունենք բնության հետ: Մեր նախակրթարաններից  յուրաքանչյուրն ունի դպրոցի բակում իր համար նախատեսված հողատարածքը, որը նաև ուսումնական միջավայր է: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ:

Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:  Բակային աշխատանքները տարվա տարբեր եղանակներին լինում են տարբեր` երեխաները ուսումնասիրում են  բլոճներին, հետևում  բույսերի աճին, հավաքում են սերմեր՝ սերմերի մի փոքր մաս եփում  և եփած սերմ են ցանում, մյուս մասը, առանց խաշելու բամբակի վրա  են ցանում, մյուս ամանի մեջ քար և թուղթ են «ցանում», ջրում են և հետևում, դիտում են խոշորացույցով, համեմատում:
Բնագիտությունը նախակրթարանում

Նախապես մրգերի, բանջարեղենի սերմերը հավաքել են, լվացել, չորացրել և ցանել թաղարների մեջ և բակում, որոշ սերմեր սաները բերել են տանից՝ տատիկն է իր այգուց տվել կամ գնել են խանութից: Մի քանի սերմեր ջրի մեջ թրջել են հետո հաջորդ օրը ցանել:
Սաները աշխատում են , միմյանց օգնում, զիջում մեկը մյուսին, փոխանցում ջուրը, բահիկը, սերմը և այլն,:
Երեխաները ամեն օր հետևում են աճին, ջրում են , դիտարկում են խոշորացույցով, չափում՝ փոքրիկ մատիկով, թիզով, քանոնով:  Օրինակ արևածաղկի սերմը խմբասենյակում  ցանել էին  ափսեի մեջ՝ բամբակի վրա, իսկ բակում ցանելու համար նախապես էին թրջել,  սակայն հետևելով աճին նկատեցին, որ խմբի արևածաղկի սերմը ավելի շուտ աճեց:
Իրենց կատարած աշխատանքով ուրախանում են, ոգևորվում: Առանձնահատուկ ուշադրություն են դարձնում  շրջակա միջավայրին:
Գործունեության ընթացքում հորինել են շուտասելուկներ, հանելուկներ, հեքիաթ սերմերի մասին:
Այս գործունեության արդյունքում զարգանում է աշխարհաճանաչողությունը, խոսքը,  ծանոթանում են բնության երևույթներին, համեմատում , չափում,  երբեմն եզրակացություններ անում, հետևում են բույսի աճին, արմատ, տերև ,ցողուն և այլն: Ջրելու, ցանելու ընթացքում միմյանց օգնում են , համագործակցում, զիջում , կարողանում են համբարատար լինել:
Այնուհետև տեխնոլոգիական հմտությունները զարգացնելու համար երեխաները ծեփամածուկով , կավով,  պատրաստում են ծաղիկներ, ջրաներկով ներկում: Հատիկեղենով պատրաստում են բացիկ — ծաղիկներ: Նաև ջրաներկով նկարում են ցորեններ, ծիլեր , արևածաղիկներ և այլն:
Արդյունքում զարգանու մ է մանր մոտորիկան, խոսքը, գույնի զգացողությունը և հիշողությունը:

Ցանում ենք ու ցանում
Ծաղկատունկ
Ստեղծված ուսումնական ֆիլմերը  տեղադրվում են տարբեր սոցիալական ցանցերում՝ դաստիարակի բլոգում, կրթահամալիրի կայքում, Հիմնական դպրոցի ենթակայքում…
Որոնք դիտում և քննարկում են ինչպես սաները, այնպես էլ նրանց ծնողներն ու հարազատները:
Կարծում եմ, որ սա նաև հրաշալի ձև է տարբեր նախակրթարանների հետ համագործակցելու , փորձի փոխանակման համար:

Աշնանային բակ-պարտեզ

???????????????????????????????

http://dpir.mskh.am/hy/node/576

2012-13թթ. Սկսած  ծնողների, երեխաների հետ միասին բակը մաքրում ենք աղբից, քարերից: Նախակրթարանի բակ-պարտեզ նախագծի իրականացման գործում շատ կարևոր է ընտանիքի հետ  համագործակցությունը: Այս գործընթացի մասնակիցն են դառնում ծնողները, տատիկները, պապիկները:

Գարնանային աշխատանքները շարունակվում են

Ծնողների տրամադրած տնկիները միասին ենք տնկել: Աշնանային աշխատանքների ընթացքում պարբերաբար այգին խնամել, ջրել և մաքրել ենք ավելորդ խոտերից:
Աշխատանքն իրականացնելու ընթացքում զարգանում է սաների խոսքը, աշխատասիրությունը, սերը բնության նկատմամբ, հոգատարությունն և ուշադրությունը, գյուղատնտեսական գործիքներով  (փոցխեր, փոքր բահեր, թաղարներ, ցնցուղներ) աշխատելու հմտությունները, տարածության մեջ ճիշտ կողմնորոշվելու կարողությունը: Աշխատանքային գործունեության ընթացքում սաները դառնում են ավելի ինքնուրույն:
Սանի բնականոն զարգացմանը նպաստում է բնության հետ շփումը: Երեխան խոշորացույցով ուսումնասիրում է հողը, ջուրը, չորացած տերևը, սերմը, ծառը, ծաղիկը: Բակում ծառ են տնկում, ջրում, խնամում, մրգեր հավաքում, զրուցում, հաշվում, հեքիաթ հորինում, ուրախանում, ապրում բնականոն առօրյա գործունեությամբ՝ որի արդյունքում ձևավորվում են բնագիտական հմտություններ:
Դիտարկում
Սերմնացանից առաջ մրգերի և բանջարեղենի սերմերը, կորիզները հավաքում են, խաղում են, հաշվում՝ հետո ցանում կամ տնկում են թաղարի մեջ: Ծիլեր տալուց հետո տեղափոխում բակ՝ հողի մեջ:
Սերմեր
Յուրաքանչյուր երեխա խմբում ունի իր թաղարը, բակում՝ իր ծառը:
Ես իմ ծառն ունեմ մեր պարտեզում
Արդեն ցանկապատի մոտ տնկել ենք մագլցող բույսեր: Գարնանը աճած թարման հետագայում կծառայի որպես տաղավար:
Աշնանային բակային նախագծի մեկնարկ
Այս ամենը տեղափոխվում է ընտանիք: Երեխաներն այդ ամենը տանում են տուն  և իրենց մոտ  պահանջ է առաջանում  տանը նույնպես ունենալ թաղարներ, ծաղիկներ, բակում տնկել ծառեր: Այս ամենից ոգևորվում են ծնողները, աշխատում են իրականացնել երեխայի ցանկությունը: Ծնողներին առաջարկվում է տանն իրականացված աշխատանքը նկարահանել, տեսաֆիլմ պատրաստել, բերել խումբ, որպեսզի խմբում դիտենք, լսենք երեխաների կարծիքները…
Պատրաստի աշխատանքները կտեղադրվեն տարբեր սոցիալական ցանցերում, որոնք կդիտեն նրանց հասակակից ընկերները և ոչ միայն:

Հիմնական դպրոց
Նախակրթարան
Դաստիարակ՝ Գոհար Սմբատյան
2013թ.

Առավոտյան ծեսը նախակրթարանում

IMG_6257

http://dpir.mskh.am/hy/node/420

Նախակրթարանում սաների գործունեության որոշ տեսակներ սովորույթի, հետո նաև  ծեսի են վերածվում: Դրա շնորհիվ կուլտուրա է ձևավորվում: Սաները սովորում են կազմակերպել իրենց  գործունեությունը, նախատեսել քայլերը, նախապատրաստել դրանք, կազմակերպել միջավայրը, խնամել այն:   Սովորում են նաև հետևել  հիգիենայի   կանոններին: Օրվա առաջին ծեսը առավոտյան ծեսն է՝ իսկական ծես՝ իր գործողություններով:

Առավոտյան ծես 1       Ծեսը նախակրթարանում չի սկսվում: Շատ սաներ   առավոտյան   սպասում են կրթահամալիրի երթուղայինին: Հենց երթուղայինում էլ    սկսվում է նրանց ուսումնական գործունեությունը՝ երթուղու պատասխանատուի, վարորդի  հետ: Պատասխանատուները ոչ միայն անվտանգությունն են ապահովում, այլև ուսումնական  աշխատանք են իրականացնում.  երեխաները սովորում են  ողջունել իրար, տարբերել մեքենաների գույները, հաշվում են, ծանոթանում են երթևեկության կանոններին, նշում ծննդյան տոները, երգում-արտասանում են և այլն: Օրեր անց երթուղայինը վերածվում է իսկական ուսումնական միջավայրի:

Արդեն պարտեզում երեխաները   փոխում են կոշիկները, հանում և կախիչից կախում բաճկոնը: Ես հետևում եմ, որ նրանք ինքնուրույն անեն ամեն ինչ: Փոխվելուց հետո բացում են խմբասենյակի պատուհանները: Հետո միասին բնում ենք սրահ՝   մասնակցելու ընդհանուր պարապմունքին: Ընդհանուր  պարապմունքի ակտիվ մասնակիցներն ենք: Ընդհանուր պարապմունքի ժամանակ մենք դպրոցի հետ իրականացնում են ուսումնական օրացույցը՝ սովորելով բոլոր այն երգերը, պարերը, ոտանավորները, որոնք նախատեսված են ծրագրով:Սաները յուրացնում են այնքան, որքան թույլ են տալիս նրանց հնարավորությունները:

Առավոտյան պարապմունքից հետո սաները զբաղվում են միջավայրի խնամքով: Ես իրենց հետ անում եմ ամեն ինչ: Երբեմն մեզ միանում են նաև ծնողները:  Միջավայրի խնամքը ոչ միայն խմբում, այլև բակում են իրականացնում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը՝ ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են քամու բերած թղթերը և հետևում են բույսերի աճին:
Այս ամենից հետո ինքնուրույն միացնում են նեթբուքը և դիտում նախորդ օրվա մասին պատմող ֆիլմը կամ ֆոտոպատումը: Երեխաները լսում են իրենց ձայնը, խոսքը , զրուցում են, պատմում, կարծիք հայտնում, հիշում…: Հետո   պատմում են, թե ինչ են արել նախորդ օրը, ճանապարհին ինչ են արել, ինչ են տեսել:  Զրուցում ենք նաև օրվա, եղանակի մասին:
Այս պատումները նպաստում են լսելու ունակությանը, անկաշկանդ ինքնադրսևորմանը, ազատ մտածողության, բանավոր խոսքի զարգացմանը:
Ուրախ մարմնամարզությունը իրականացվում է կրթահամալիրի երաժշտության ծրագրի պարեղանակների՝ հատկապես խրոխտ երաժշտության տակ, բակում՝ մաքուր օդում,  շատ օգտակար է առողջությանը և ապահովում է բարձր տրամադրություն: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում:  Երեխաները առույգ, ուրախ գալիս են խմբասենյակ լվացվելու:

Առավոտյան ծես 2    Հաջորդ գործողությունը մրգի սեղանադրումն է: Միրգ ուտելուց հետո մի քիչ վազվզում են, խաղում կամ մուլտֆիլմ են դիտում, մինչև իրենց ընկերնեը նախաճաշի սեղանն են պատրաստում:

Ամենօրյա այս գործունեությունը նպաստում է երեխայի երևակայության, ուշադրության, խոսքի, մտածողության, առողջ ապրելակերպի զարգացմանը:
Ողջունելի է նաև, որ այս ամենը իրականացվում է տանը:

Ընդհանուր պարապմունք տանը

Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

http://notebook.mskh.am/art.php?id=558

                                                  Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Երեխաների հիգիենիկ հմտությունները ձևավորվում են նախակրթարանում: Այս տարիքում երեխաների նյարդային համակարգը շատ ճկուն է: Նախակրթարանում ձևավորված հմտությունները հետագայում դառնում են սովորություններ, իսկ սովորությունները պահպանվում են ողջ կյանքում:

Քանի որ նախակրթարանում երեխաների հագնվելը, սնվելը, լվացվելը սիստեմատիկ բնույթ են կրում, ուստի ճիշտ է այդ տարիքից սկսած թույլ տալ, որ երեխաները այդ պարզագույն գործողություններում ցուցաբերեն ինքնուրույնություն, իրենք սպասարկեն իրենց, որի արդյունքում մարդու մոտ ձևավորվում են կարգապահությունը ու կազմակերպվածությունը: Ճիշտ պահը բաց թողնելու դեպքում, հնարավոր է, որ երեխան դառնա անփույթ, թափթփված ու անկարգապահ:

Նախակրթարանում այս հմտությունները և ինքնուրույնությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որը չի խոչընդոտի այդ գործընթացին, այլ կնպաստի:
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության արդյունավետ ձևավորման հիմնական պայմաններն են.

  • Գրավիչ, հարմարավետ և անվտանգ միջավայր
  • Համագործակցություն
  • Մեծերի (դաստիարակ, դայակ, ծնող) անձնական օրինակ

Գրավիչ, հարմարավետ և անվտանգ միջավայր ասելով` ի նկատի ունենք մաքուր, ընդարձակ և լուսավոր խմբասենյակ` համապատասխան կահավորանքով, որն ապահովում էգործունեության բոլոր ձևերի իրագործումը (լվացվել, սնվել, քնել, խաղալ):

Նախակրթարանի կահավորանքի մեջ կարևոր դեր ունի նաև հայելին: Նայելով հայելուն` երեխան ոչ միայն բացահայտում է իրեն, այլ նաև գնահատական տալիս իր արտաքին տեսքին, վերացնում իր հագուստի և արտաքին տեսքի թափթփվածությունը: Այսպիսով, երեխայի մոտ ձևավորվում է ճիշտ ինքնագնահատումը. նա սկսում է հետևել իրեն:

Ինքնուրույնություն և հիգիենիկ հմտությունների ձևավորման գործում շատ կարևոր է ընտանիքի հետ համագործակցությունը. ծնողները անընդհատ պետք է զարգացնեն այն հմտությունները, որոնք իրենց երեխան ձեռք է բերել նախակրթարանում:
Տեսեք մեր «Բարի լույս, պարտեզ» շարքը, Կարեն Մարգարյանի բարիլույսը:

Պետք է միշտ հիշել, որ երեխաները այս տարիքում (2-5 տարեկան) շատ ուշադիր են և ընդօրինակելու հակում ունեն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է մեծերի` ծնողի, դաստիարակի և նախակրթարանի այլ աշխատողի օրինակը: Խմբի դաստիարակը, դայակը պետք է միշտ կոկիկ հագնված լինի, երեխաների հետ փոխի կոշիկները և հագնի հողաթափեր, ճաշելու ժամանակ սովորեցնի գդալը ճիշտ բռնել, հացը չփշրել, չթափել, ճաշելուց առաջ նախ ինքը «բարի ախորժակ» ասի, ճաշելիս կամ հետո էլ` «շնորհակալություն»:

Մեր կրթահամալիրում նախակրթարանի միջավայրը` իր 2-5տարեկանների մոդել խմբասենյակներով, բակ-պարտեզներով, ամառային լողափերով լիովին նպաստում է երեխայի ինքնուրույնությանը ու հիգիենիկ հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը:

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան