Երկիր օր

Ապրիլի 22-ին երկրի միջազգային օրն է: Ջրում ենք ծառերն ու ծաղիկները, խնամում ենք դեղձանիկին, հաշվում ենք ծառերը, չափում հողատարածքը և խաղում` պահելով մեր բաժին երկինքը:

 

Հանդիպում 5 տարեկանների հետ

Հինգ տարեկանների հետ օրը սկսեցինք «Բարի լույս» ծանոթություն խաղով: Գոգնոցները հագնելուց հետո սաները ինքնուրույն սեղանին դասավորեցին նկարելու համար անհրաժեշտ նյութերը: Ձվի երկու կողմերից անցք բացեցի, իսկ  երեխաները դատարկեցին փչելով: Այնուհետև ներկեցին գուաշներով: Ներկած ձվերը չորանալուց հետո կկախեն զատկածառին:

Հեծանվային պարապմունք ծնողների հետ

Նախակրթարանի ծնողները, մարզիչ Նաիրա Հարությունյանի հետ անցկացրեցին հեծանվային առաջին պարապմունքը:  Նախավարժանքից հետո  ընկեր Նառան ցույց տվեց, թե ինչպես պետք է արգելակել, վարել հեծանիվը, և որ ուղղությամբ գնալ: Սաներն էլ իրենց հեծանիվներով էին ծնողների հետ մրցում: Պարապմունքից հետո  շրջայց կատարեցինք Մայր դպրոցով, ընկեր Նառան  ցույց տվեց և տեղեկացրեց, որ շուտով կլինի նոր, հարմարավետ հեծանվակայանատեղի բացումը: