Նոյեմբերի 25-ից 29-ը

IMG_9638

 

 

25.11-29.11.2013.

Ընդունելություն
Ուրախ մարմնամարզություն
«Գլուխկոնծիների շաբաթ»
Առավոտյան ծես
Բույսերի,  միջավայրի խնամք
Մուլտֆիլմի  դիտում

Շաբաթվա խաղերը՝ «Չիկ, չիկ, ինչը չիկ…», «Պուտ-պուտ»
Շաբաթվա երգերը՝ «Կոտ ու կես», «Եկենք ծեծենք»
Շաբաթվա խաղ- բեմականացումը՝  « Երկինքը փուլ է գալիս »
Շաբաթվա ոտանավորները՝ «ՔԱՄԻՆ»
Շաբաթվա հեքիաթ՝    «Երկինքը փուլ է գալիս»
Տեխնոլոգիա՝ «Մրգեր, տերևներ»  աշխատանք տարբեր նյութերով

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Նոյեմբերի 11-ից 16-ը

???????????????????????????????11.11-16.11.2013թ.

 

 

 

 

Ընդունելություն
Ուրախ մարմնամարզություն
Առավոտյան ծես
Բույսերի,  միջավայրի խնամք

Շաբաթվա խաղերը՝ «Չիկ, չիկ, ինչը չիկ…», «Պուտ-պուտ»
Շավաթվա երաժշտական  խաղերը՝ «Քուրիկ Զիզի» «Դան-դան դանեդան»
Շաբաթվա երգերը՝ «Դան-դան», «Եկենք ծեծենք»
Շաբաթվա խաղ- բեմականացումը՝  «Ճանճը »
Շաբաթվա ոտանավորները՝ «Տերևաթափ», «Դեղնած դաշտերին իջել է աշուն»
Շաբաթվա հեքիաթ՝   Բիսեթ «Անձրև»
Ես սեբաստացի եմ…
Տեխնոլոգիա՝ աշխատանք տարբեր նյութերով