Ծնողական հավաք-սեմինար

IMG_1021

Հարգելի ծնողներ, շաբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, ժամը՝ 13:00, տեղի կունենա Հիմնական դպրոցի 5 տարեկանների ծնողական սեմինար-հավաքը:

Աշխատակարգ

5 տարեկանների պայմանագիր

Դասարանական բլոգ

Մեյլային համակարգ

Սովորողների տեղափոխման երթուղիներ

Սովորողի բացակայության և բացակայության գրանցման կարգ

Սեպտեմբերի 5, կրթական շքերթ

Այլ հարցեր

 

Հիմնական դպրոցի նախակրթարանի լողափի բացում

IMG_1359
Հուլիսի 14-ին, ժամը՝ 11:00, սիրով բոլորին սպասում ենք Հիմնական դպրոցում՝ նոր և գունեղ պարտեզային լողափի բացմանը:

Ծրագիր

  • Լողափնյա մարմնամարզություն
  • Ցատկ աստիճաններից
  • 5 տարեկանների ջրացատկ
  • Լողափնյա վոլեյբոլ
  • Երգում ենք լողալով
  • Հյուրասիրություն

 

Աշնանային ուսումնական արձակուրդ

IMG_7241

Կրթահամալիրի 2015-2016 ուստարվա ուսպլանով և ուսումնական օրացույցով 1-12-րդ դասարանցիների աշնանային ուսումնական արձակուրդը սկսում է հոկտեմբերի 19-ին և ավարտվում հոկտեմբերի 24-ին: Ուսումնական պարապմունքները վերսկսվում են հոկտեմբերի 26-ից: Հոկտեմբերի 19-23-ին բնականոն գործում են նախնական և միջին մասնագիտական կրթության խմբերը, նախակրթարանները:
Հոկտեմբերի  19-ից 23-ը տրանսպորտ չի լինելու, սակայն գործելու է Դավիթաշեն, Կոմիտաս, Հալաբյան երթուղին:  Վարորդ Արայիկի համարը՝ հեռ.՝ 094011615 :

Նախակրթարանների ուսումնական օրացույց 2015-2016

11887982_1685143835049745_5279783397731798703_n

 « Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր
Նախակրթարանների 2015-2016 ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ
 

Ուրբաթ` ժամը 15.15-16.00 – «Մեդիաուրբաթ» ընդհանուր պարապմունք-համերգ
Ամեն երկուշաբթի  և  չորեքշաբթի `ժամը 14.00-15.00-դաստիարակների  «Շրխկան»   համույթ-լաբորատորիայի պարապմունքներ. շվիահար նախակրթարան
Աամսվա վերջին շաբաթ՟ ծնողական կլոր սեղան
Հանրապետության նախակրթարանների մասնագետների, կրթահամալիրի նախակրթարանում  աշխատելու համար դիմած մասնագետների վերապատրաստում

Աշնանային պարտեզ
Սեպտեմբերյան լողափ.    Հեծանվավարություն, վազք, լող .
Սեպտեմբեր –                      Մոնտեսորիի ընթերցում
Սեպտեմբերի  1-30 –          «Սկիզբ. Ես կարողանում եմ» սաների  նախնական
                                                  կարողությունների դիտում-  գրանցում-ներկայացում-դիտարկում   
 Սեպտեմբերի 4 –                կրթական շքերթ
Սեպտեմբերի 22-26 –     հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա  
ստեղծագործական 10-րդ հավաք
Սեպտեմբերի 21-26 –    Կոմիտասյան օրեր
Հոկտեմբերի 5 –          ուսուցչի օր. համերգ-ներկայացում-խաղ. «Մուկն ու կատու»  ազգային,
բակային  խաղեր-խաղիկներ
Հոկտեմբերի   2-4 –      DigiTec Expo 2015
Հոկտեմբերի   6-31            Լավաշթխիկ-բրդուճ.  ուսումնական ճամփորդություններ գյուղական
վայրեր. թոնրատուն
Հոկտեմբերի 13-31            Խնկոյանական օրեր
Նոյեմբերի  14-16 –    Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը («Թթուդրիկ»,
«Սեբաստացիկ»)
Ձմեռային պարտեզ
Դեկտեմբերի 21-25 –   Ամանորյա նախագծեր
Հունվարի      25- 26  –     ձմեռային մարզական ստուգատես
Փետրվարի 20-մարտի 9«Էս էն է…» թումանյանական  թատերական խաղեր
Փետրվարի 15     –             Բարեկենդանի խաղեր

Գարնանային պարտեզ
Մարտի 8-ապրիլի 7           «Ձոն» ստուգատես.
Մարտի 27                Սուրբ Հարության տոն. Զատիկ
Ապրիլի 7-30                          ստուգատես՟ Աղայան+ Ռոդարի.
Ապրիլի 13                     պարտեզների գարնանային բարեկարգման նախագծեր.
Ծաղկազարդ . ծառի օր
Ապրիլի վերջին շաբաթ  – մարզատոն
Մայիսի 12-17           հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան 9-րդ հավաք
Մայիսի 14 –             հունիսի 1 – «Ես կարողանում եմ». հեղինակային կրթական
Մարտի 8-ապրիլի 8 – «Ձոն». տեխնոլոգիական ստուգատես

Մարտի 27 –        Սուրբ Հարության տոն
Ապրիլի19-23 –   էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատես

Մայիսի 5-7 –      հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
Մայիսի 10-13-    «Ես կարողանում եմ». հեղինակային կրթական ծրագրերով որոշված
կարողությունների գնահատման ստուգատես

Ամառային պարտեզ
Հունիսի 1- օգոստոսի 31- ամառային պարտեզների գործունեություն

Հունիսի   1 –                 «Ամառային պարտեզ»  ծրագրի մեկնարկ  «Անտիվիրուս-հակաբացիլ 2016»,
Բարև ջուր». լողուսուցման ստուգատես
Հունիսի13-17 –      Ամառային փառատոներ, ստուգատեսներ
Հունիսի 21-24 –   մանկավարժական աշխատողների ամառային դպրոց:

Աղբյուրը`partez.mskh.am

«Սեբաստացի» պարտեզում ընդունելությունն անընդհատ է

IMG_6068

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանում շարունակվում է ընդունելությունը 2-4 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերում.

  • երիտասարդ, ստեղծագործ, լողացող-խաղացող-երգող ու պարող, հետազոտող-կրթվող-ինքնակրթվող դաստիարակներ.
  • մանկան գործունեության բոլոր տեսակներին հարմար հիգիենիկ, ընդարձակ, զարգացնող ընտանեկան ջերմ միջավայր, մարզասրահ, հեծանվուղիներ, լողավազան-լողափեր…
  • ազատ, ինքնուրույն, հետազոտող, առողջ-մարզական, խաղացող-երաժշտական, նկարող-ծեփող, եփող-թափող սաներ.
  • սահուն անցում պարտեզից դպրոց, կրթական ծրագրերի շարունակականության ապահովում՝ համապատասխան սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին:

Կարևորո՞ւմ եք ձեր երեխայի առողջ, հետաքրքիր, ուրախ, ինքնատիպ ապրելակերպը, նրա  ընտրության իրավունքը, նրա հետ այցելեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 5 նախակրթարաններից ցանկացածը՝

Հիմնական դպրոցի` Իսակովի 52/6, հեռախոս` 73.61.00,  093408455
Գեղարվեստի կրտսեր դպրոցի`  Րաֆֆու 69/1,  հեռախոս` 73.52.10,  093309389
Նոր դպրոցի` Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 74 43 80, 094208440
Դպրոց-պարտեզի` Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս՝  74.21.72,  077092848
Քոլեջի՝ Անդրանիկի 92/1,   հեռախոս՝ 74.00.22,  094.532. 290

Կրթահամալիրում գործող 2-4 տարեկանների զարգացման և 5 տարեկանների  ուսուցման խմբերում սաների թիվն անընդհատ  ավելանում է: Ավելանում է նաև խմբերի թիվը. այսօր՝ 16 խումբ. խմբում սաների թիվը՝ 20- 25:

Դաստիարակ՝ նախակրթարանի և ընտանիքի

img_5799

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  պետական քոլեջում շարունակվում է 2015-2016 ուստարվա ընդունելությունը «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ.

  • հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի
  • միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի

Բարձրագույն և միջին մասնագիտական այլ կրթություն ունեցողները՝ մանկապարտեզներում աշխատող դաստիարակներ, աշխատող ու չաշխատող  այլ մասնագետներ, մեկամյա հեռավար կրթությամբ, սահմանված կարգով, կարող են նախադպրոցական կրթության դաստիարակի որակավորում ստանալ։

Մասնագիտական կրթության արդիական միջավայրում, նախադպրոցականների բազային խմբերում անընդհատ փորձառության պայմաններով մասնագիտական որակավորում ստացած մասնագետներն աշխատում են որպես նախադպրոցական կրթության  դաստիարակներ, դաստիարակների օգնականներ, խաղավարներ, ընտանեկան դայակներ,  դառնում են երեխայի զարգացմանը մասնակցող, երեխայի հետ մեծացող մայրեր: Քոլեջի 150-ից ավելի շրջանավարտներ հաջողությամբ աշխատում են կրթահամալիրի և հանրապետության այլ նախակրթրաններում:

Կրթահամալիրում գործում է նախադպրոցական կրթության 16 խումբ, որտեղ որպես դաստիարակ և դաստիարակի օգնական աշխատում են մեր քոլեջի շրջանավարտները: Նախակրթարանը մեծանում է, երիտասարդ աշխատողներն ամուսնանում են, ֆիզարձակուրդ գնում, ամեն տարի 10-ից ավելի նոր աշխատող է ընդունվում մեր նախակրթարան: Կրթահամալիրի նախակրթարանները գրավիչ են, և քոլեջի շրջանավարտները պահանջարկ ունեն։

Այցելեք քոլեջ, զանգեք, գրեք, հարցեր տվեք։ Քոլեջի հասցեն՝  Անդրանիկի  92/1, հեռախոս՝ 74.00.22, 094. 53. 22. 90, qollege@mskh.am։

Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը։ Դիմելու համար պետք է ներկայացնել.

  • դիմում
  • կրթության մասին փաստաթղթի բնագիրը
  • 4 լուսանկար (3×4 չափսի)
  • անձը հաստատող փաստաթուղթ

ՀՀ ԿԳ նախարարությունը կրթահամալիրի քոլեջին «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության համար հատկացրել է անվճար ուսուցման 13 տեղ։

Նախագիծ «Փրփրատոն»

Փրփրատոն  Հիմնական դպրոցի նախակրթարանի լողափում . հունիսի 26  ժամը՝ 11-00

IMG_4881

Մասնակիցներ՝ Հիմնական դպրոցի նախակրթարան և կրտսեր առաջին դասարան

Անհրաժեշտ պարագաներ՝ տարբեր չափերի թասիկներ,բաժակներ, դույլեր,շերփներ,օղակներ, գլիցերին, շամպուն, լոգանքի փրփուր,լողազգեստ,սրբիչ,լողաթափ,գլխարկ:

Ծրագիրը՝
Բերքահավաք
Հեծանավաշերթ
Ուրախ երարաժշտություն
Լողազգեստների ցուցադրություն
 Շրխկան համույթ  «Արևների շարք»,«Տիտոխիկ»,«Կլոր պար»
Բարև ջուր
Ջրային խաղեր,փորձեր փրփրալող

                  Պատասխանատուներ՟  Տաթև Մելքոնյան, Գոհար Սմբատյան, Լիլիթ Հովհաննիսյան