Նախագիծ մարտի 3-ից ապրիլի 10-ը

IMG_2104

 Առավոտյան ծես՝
Սաներին ընդունում ենք բակում, եթե եղանակը սառը չէ (եթե ցուրտ կլինի, սկզբում խմբասենյակում, հետո՝ բակում):
Բակում
Միջավայրի խնամք

* Բարի լույսի ծափխաղ

* Խաղ. «Ով առաջինը բակում կգտնի այսինչը». այլընտրանքային մարմնամարզություն կամ մկանների արթնացում`

1-ին քայլ.
Դաստիարակը փնտրում-գտնում որևէ առարա կամ այլ բան, սաներին հավաքում է շուրջը և առաջարկում գտնել այն:
2-րդ քայլ Առաջարկում է բակում գտնել առարկան, որն ինչ-որ նպատակով է գործածվում: Խմբասենյակում. առավոտյան ծեսի շարունակություն.
1. Ներկա-բացակա էկրանին
2. Բույսերի, միջավայրի խնամք, օդափոխում
3. Մնացածը՝ http://partez.mskh.am/?p=6090՝ որպես ուղեցույց :

Օրվա գործունեության շարունակություն. 2. Տանից բերած բառերի կամ արտահայտությունների բարձրաձայնում՝ «Ես բերել եմ… բառը ձեզ նվեր» (բառից մինչև օրհնանք՝ կարող են բանավոր կամ այլ մեծի հետ գրած-ձևավորած)

Կամ՝ Պատմեմ, լսի՛ր, Ակլատիզ՝ Երեկ ես… (մի նախադասությամբ)

4. Շրխկան զատկական որևէ երգով:

5. Մատեմատիկական-մարզական գործունեություն՝

* դանդաղ քայլելով մոտենալ որևէ իրի կամ բույսի…

* ամենակարճ ճանապարհով դանդաղ քայլով մոտենալ, շրջանցել,վերադառնալ

* ամենակարճ ճանապարհով դանդաղ քայլով մոտենալ, շրջանցել, ավելի երկար ճանապարհով վերադառնալ

* Արագ քայլով ամենակարճ ճանապարհով մոտենալ նշված առարկային, շրջանցել, նույն ճանապարհով վերադառնալ

* արագ քայլով ծուռ ու մուռ ճանապարհով մոտենալ նշված առարկային, շրջանցել, նույն կերպ վերադառնալ

* նույն բաները կարելի է անել թռվռալով, չորեքթաթ… Երեխաների լուծումներին և արձագանքների ուշադիր եղեք, հաշվի առեք, իրականացրեք:
6. Զատիկ-մայրիկ:

* Պատրաստում են զատկական օրացույց, օրը մի զատիկ կամ զատկական տիկնիկ են հանում:
Հաշվում են՝ քանի օր մնաց Զատիկին.

* «Թաղար» նախագիծ

* Սովորած զատկական բոլոր երգերը երաժշտության դաստիարակի մասնակցությամբ-առաջարկով խաղալ, ամեն անգամ որևէ գործիք ներառելով, օգտագործելով միջավայրի հնարավորությունները, օրինակ- ուղեցույց՝ http://partez.mskh.am/?p=6080

* Զատկական երգերի ձևավորում, կարաոկեների ստեղծում երաժշտության դաստիարակի հետ:

* Խաղերգ՝ Կարկաչա+Զընգըլիկ

* Շարժուն և այլ խաղեր

* Մուկն ու կատուն

* Ծուղրուղու, սանամեր

* Խաղողը հասել ա, հասմասել ա

* Խաշիլ փափա

7. Նվեր մայրիկին

* Փոքրիկ ծաղկական պուրակի հիմնարկեք. ամեն խումբ փոքրիկ տարածքում ծաղիկներ է ցանում, իրականացումը բնագետների ակումբի հետ.

* Թաղար և կավից պատրաստված ու թրծված որևէ զարդ կամ բաժակ…

8. Ընտանեկան նախագծեր Ընտանեկան անակնկալ , հետաքրքիր ձեռագործ-նվեր դաստիարակներին Զատկական պատմություններ Զատկական կերակուրների բաղադրատոմսեր, դրանց պատրաստում Փոխինձ, պատրաստման տեսակները, փոխինձե զատիկներ