Նախագիծ ապրիլի 27-ից — մայիսի 8-ը

IMG_3205

Մայիսյան 10-րդ հավաք բաց պարապմունքներ /5-ից-7-ը/
Առավոտյան ծես՝
Խաղեր — «Պուտ- պուտ», «Ես քեզ բառ եմ նվիրում», «Խաշիլ փափա»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն

Երկուշաբթի, չորեքշաբթի — երգ, պար տիկին Մարինեի հետ
Տնկելու ենք ելակի թփեր
Պատրասատելու ենք  ավազե ժամացույց
Բանավոր մաթեմատիկան շարունակվում է
Շրխկան համույթը խմբում

Շաբաթվա երգերը — «Գարուն եկավ…»,«Հաղչա-հուղչա», «Վիճակի երգ»,«Դան-դան»
Շաբաթվա ոտանավորները — «Կատու», «Սագ»

Կատու 
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞րես տրտում.
Թե՞մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Սագ

Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:
Շաբաթվա հեքիաթները  —  Ջանի Ռոդարի «Թարս հարցեր»,Ղազարոս Աղայան «Մանկական հեքիաթ»

Թարս հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_Դարակները նրա համար են, որ նրա մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
_Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել նրանց պատաս­խանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա հորինում էր նոր հարց. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և կատարեց զարմանալի հայտ­նագործություն. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Մանկական հեքիաթ
Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:
-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:
-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:
-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:
-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:
-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ, սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ:
Ջրելու ենք ծնողների նոր տնկած թփերն ու ծառերը
Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով
Խաղեր էլեկտրոնային գրատախտակով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն

Ցրված տղա Ջովանի

Ցրված տղա Ջովանիի պատմությունը

_Մա՛մ, գնում եմ զբոսնելու:

_Գնա, Ջովանի, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:

_Լավ, մամ: Հաջող:

_Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…

_Հա, մամ: Հաջող:

Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:

Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.

_Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,- ասում էր ու ինքն իրեն ծիծաղում:

Նա այնքան գոհ էր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճղուկի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել,  մեքենաներին նայել, ամպերին, և պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:

Մի շատ քաղաքավարի սինյոր թեթև նախատեց նրան.

_ Էս ի՜նչ թափթփված ես դու, այ տղա: Տես, դու մատերդ կորցրել ես:

_Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփված եմ ես:

Եվ Ջովանին սկսեց իր մատերը փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ:   Տեսնես առաջ  ինչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել…Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո նա արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև հանկարծ մի կաղ շուն տեսավ:

Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել միչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ  մի բան չի էլ եղել:

Մի բարի մորաքույր կանչում է նրա ետեևից.

_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:

Նրա պետքն էլ չէր, նույնիսկ չլսեց էլ:

_Դե լավ, ոչինչ, -որոշեց բարի կինը, -ձեռքը կտանեմ մորը կտամ:

Եվ նա գնաց Ջովանիենց տուն:

_Սինյորա, ահա ձեր տղայի ձեռքը:

_ Այ թափթփվածի մեկը: Չգիտեմ ինչ անել այդ ցրվածին:

Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:

_Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն են այդպիսին:

Մի քիչ հետո   ուրիշ բարի տիկին եկավ:

_Սինյորա, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիին է:

_ Դե իհարկե նրանն է: Ծակ ոտնամանից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ ինչ անեմ նրան:

_Այո, իհարկե:   Բոլոր երեխաներն են այդպիսին:

Մի քիչ էլ ժամանակ անցավ. և ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ. Մի ծեր տատիկ, բուլկիներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:

_Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- բացականչեց մայրը:

_Ինչո՞ւ եք զարմանում, տիկին, բոլոր երեխաներն են այդպիսին:

Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր թափ տալիս: Հետո նրանհավաքեց- կարգի բերեց և համբուրեց:

_Ամեն նչ տեղում է, մամ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:
_Այո՜, դրանից լավ չի լինում:

Ռոդարիական ընթերցարան

Festival-Gavroche-1024x7902-4-150x150

 Այ քեզ շաբաթ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ
Ու գործի չգնացի`
Կորչի գործը- ասացի :
Լավ էր՝  արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:


Շոկոլադե ճանապարհը

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:
– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:

Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Որևէ մեկը, հավանաբար, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայում է ինձ ու ոչինչ չի ասում:
– Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չես հասկանո՞ւմ:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում: Հը՛, բարկանա՞մ նրա վրա: Կարող է՝ խուլ է խեղճը: Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո   կանգնում է,  լեզու է  ցույց տալիս և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Շղթա
      Շղթան ամաչում էր բոլորից: «Ավա՜ղ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ անցնում էր շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, կապում նրա երկու ծայրերն ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում:
Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ դրանից շատ երջանիկ է:

«Բանավոր հաշիվ» ստուգատես

IMG_3205

Բավավոր հաշիվ

2-5 տարեկաններ

Դիրք՝ առարկայի դիրքը մեկ այլ առարկայի նկատմամբ առջև, ետև, աջ, ձախ, տակ, վրա, մեջտեղ, հեռու, ավելի հեռու, ամենահեռու, մոտիկ, վորև, ներքև, շարքեր ըստ հասակի, ըստ սեռի, զգեստի գույնի՝ էկրանին գույների հերթականություն՝ շարվել … 1. Երկու շարքով-գնացք՝ աթոռի տակով, վրայով, կողքով Երկու շարքով-գնացք՝ աթոռի տակով, վրայով, կողքով: 2. Շարքում՝ ինձնից առաջ …-ն է, ինձնից հետո …-ն է: 3. Հաշիվ շարքում՝ մարզական պարապմունքի ժամանակ Ես մեկն եմ, ես երկուսն եմ.. , մյուս անգամ՝ պարզապես հաշվում են՝ առանց ես-ի: Խաղավարն անվանում է թիվը, այդ համարի սանը շարքից առաջ է գալիս: 4. Առաջ են գալիս 5-ից հետո կանգնածը և 5-ից առաջ կանգնածը:

Հաշիվ Խմբի սաները բաժանվում են մարմնի մասերի՝ կտուց, թև, ոտք, ականջ, կոտոշ, պոչ…

Խաղավարն անվանում է ասենք 2 ծիտ կտուցը պատասխանում է 2 կտուց, թևը՝ պատասխանում է 4 թև, ոտքը պատասխանում է՝ 4 ոտք..

3 ծիտ՝ կտուցը՝ 3 կտուց, ոտքը՝ 6 ոտք… : Եթե դժվարանում են, կարելի է փայտիկներով կամ այլ առարկայով խաղալ:

Հաշվել աստիճանները իրենց հարկաբաժնի, ամբողջ դպրոցի աստիճանները ծաղիկները, գրանցել՝ մի ծաղկի փոխարեն մի փայտիկ կամ այլ իր վերցնել մյուս դեպքում՝ գիծ քաշել: Թող ,,տարածվեն,, դպրոցով մեկ, և ամեն մեկն իր հաշվելիքը հաշվի: Բանաստեղծության բառերի հաշիվ. հատվածաբար:

Մեթոդապես երևա, որ 2-րդ սանը ևս մեկն է, կողքինի հետ է 2 դառնում:

Համեմատում, բաժանում, չափում Միրգը ոնց բաժանենք իրար մեջ 1-1, 2-2: Ոնց անենք, որ հավասար բաժանվի՝ սկզբից մի-մի հատ, հետո՝ նորից մի-մի հատ… Չափումներ՝ սկսած ջերմաչափից ու կշռելուց, վերջացրած թզաչափերով՝ բակի մուտքից մինչև շենքի մուտք՝ տարբեր մարդկանց քայլերով: Նեղ քայլ, լայն քայլ. Ով է ինձ պարտեզ բերում: …-ից այստեղ իմ քայլով և նրա քայլով. Շենքը քանի հարկանի է. Մեր բնակարանը որ հարկում է. Մեր … սենյակն այսպիսին է, եթե վերևից նայես. Ազգակցական կապեր՝ իմ մայրիկի եղաբայրն իմ քեռին է… Ընտանիքի ամենամեծը, ամենափոքրը. Ամեն ինչը չափման գործիք. Դասարանի ամենաբարձրահասակը… Մեր հարթակում քանի բնակարան կա: Ջրի ծավալ. Բանկաներ, տարաներ, ջուրը հեղուկը չափման միջոց…

Ժամացույց-ժամանակ տարի, տարվա եղանակներ, ամիսներ, շաբաթվա օրեր, օրվա պահեր. Օրվա պահերը՝ օրն սկսվում է … օրն ավարտվում է… Ես քնում եմ ժամը …-ին. Այսօր պարտեզ է եկել … երեխա, … աղջիկ, … տղա, … դաստիարակ, օգնական, խոհարար… Ովքեր են աշխատում դպրոց-պարտեզում, ինչ են անում նրանք. Դռնից այսքան քայլ գնում եմ, բարձրանում եմ այսքան աստիճան, գնում եմ այսքան քայլ, դռնից դուրս. եմ գալիս, գնում եմ այսքան քայլ հասնում եմ դարպասին…

Անպայման աշխատեք միջին դպրոցի, ձեր դպրոցի բարձր դասարանցիների հետ: