Հունիսի 20-ից 30-ը

IMG_1046
Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն`
հեծանիվ — լաբիրինթոս -լող
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Պատրաստվում ենք «Հունիսիկ» լողափնյա ստուգատեսին
Շաբաթվա երգերը — «Արևների շարք»,  «Տիտոխիկ»,«Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
Շաբաթվա ոտանավորը, խաղիկը —  «Ճպուռն ու մրջյունը», «Կլոր պար»
Շաբաթվա հեքիաթը — մենք  ենք հորինում
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, կավով, ավազով, ծեփամածուկով:

Խաղեր էլեկտրոնային գրատախտակով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն

«Հունիսիկ» լողափնյա ստուգատես

IMG_0705

Օրը՝ 29. 06.2016, ժամը՝ 11:30-12:30
Անցկացման վայրը —  Հիմնական դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ
Նպատակ՝
Լողուսուցման կարողությունների ձևավորում
Խնդիրներ`
5 տարեկանների ինքնուրույնության զարգացում, կոփում, ջրում ճիշտ լողալու և շարժվելու կարողություն:
5 տարեկանները հանդես են գալու իրենց ամառային, լողափային լողազգեստներով, լողաթափերով, սրբիչներով, արևային ակնոցներով և գլխարկներով:
Ծրագրում
1.Լողափնյա բոդի արտ ցուցադրություն
2.Լողափնյա  մարմնամարզություն 
Կատարում ենք նախավարժանք, մկանները վարժեցնում ենք, մարմինը նախապատրաստում լողալուն:
3.Ջուր մտնելուց առաջ սովորողները ընդունում են ցնցուղ:
4.Լողափնյա երգեր —«Տիտոխիկ», «Արևների շարք», «Սոխ ու սխտոր», Խաղիկ -«Կլոր պար», ծափեր ջրի վրա, ջրի տակ, ջրի վերևում և այլն:
5.Լողափային խաղ-ներկայացում

Խաղ 1-Խումբը բաժանվում է 2 թիմի:Երկու թիմերին տրվում են ծակ բաժակներ,իսկ լողավազանից 3 մետր հեռավորության վրա դրվում են դույլեր:Սովորողները բաժակներով լողավազանից ջուր են վերցնում և վազքով տանում, լցնում դույլի մեջ :Որ թիմը դույլի մեջ ավելի շատ ջուր կհավաքի,այդ թիմն Էլ կստանա միավորներ:

Խաղ 2-Լողավազանի հատակին լցվում են բյուրեղյա գունավոր քարեր: Խումբը կրկին բաժանվում է 2 թիմի:Թիմերը պետք է նշված ժամանակում հավաքեն այդ քարերը:Ժամանակը ավարտվելուց հետո, որ թիմը ավելի շատ քարեր է հավաքել, ստանում է միավորներ:

Խաղ 3-Յուրաքանչյուր թիմից 4 հոգի կանգնում է լողավազանի մի եզրին: Նրանց դիմաց ՝ ջրի վրա փոքրիկ գնդակներ դնում:Թիմերից յուրաքանչյուրը հրահանգից հետո սկսում է փչել գնդակները : Որ թիմի գնդակը ավելի շուտ հասնի լողավազանի մյուս եզրին, նա ստանում է միավորներ:
6.Լողափնյա պղպջակախաղ
7.Տեխնոլոգիական աշխատանք — Արտ միջավայր. լողափի սեղանների ներկում:
Հյուրասիրություն -ծիրան, խնձոր, ադիբուդի

Հեղինակ՝ Սրբուհի Ներսիսյան և Գոհար Սմբատյան

Թատերական ներկայացումներ

Հունիսի 15-ին, Գեղարվեստի կրտսեր դպրոցում  բացօթյա թատերական ստուգատեսին մասնակցում էին նաև Հիմնական դպրոցի 4-րդ ջոկատը և 6 տարեկանները: 5 տարեկանները դիտեցին  «Սուտասանը» և«Ծիտը » հեքիաթների  բեմականացումները:

Это слайд-шоу требует JavaScript.

Մրգային աղցան

Պատրաստեցինք մրգային աղցան` բալով, ելակով, բանանով, խնձորով և յոգուրտով:  Սովորողները բալը հավաքեցին այգու բալենուց, այնուհետև հագան գոգնոցները, լվացվեցին, լվացրին մրգերը, հաշվեցին, կտրատեցին և անուշ արեցին համեղ մրգային աղցանը:

Անձրև

Դրսում արձրև էր, իսկ խմբասենյակում՝ մութ: 5 տարեկանները անձրևի հետ ուրախանում էին, ամպերի հետ գոռգոռում: Հետո կախարդական բառեր ասելով լռեցինք:  Անձրևի ձայնը լսելուց հետո զրուցեցինք անձրևի մասին և խաղացինք «Անձրև» խաղը:

Հունիսի 13-ից-17-ը

IMG_1010
Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն`
հեծանիվ — լաբիրինթոս -լող
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Շաբաթվա երգերը — «Կիկլիկո»,  «Ա˜յ, արևը»,«Դան, դան, դանեդան»
Շաբաթվա ոտանավորները — «Արտուտիկ», «Ճպուռն ու մրջյունը»
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, կավով, ավազով,ծեփամածուկով:
Պատրաստելու ենք ծեփամածուկ
Խաղեր էլեկտրոնային գրատախտակով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն

Ծնողական սեմինար- հավաք

Երեկ տեղի ունեցավ 2-5 տարեկանների հերթական ծնողական սեմինար- հավաքը:
Ներկայացրեցի  2-4 տարեկանների նոր դաստիարակ` Օվսաննա Ալավերդյանին,
5 տարեկանների «Իմացումի հրճվանք» ծրագիրը , իսկ վերջում Օվսաննա Ալավերդյանը  և Լիլիթ Հովհաննիսյանը քննարկեցին ընթացիկ հարցերը:

Աթաբեկ Խնկոյան «Նապաստակներ»

Թատերական փառատոնին 5 տարեկանները ներկայացնում են…
Նախապատրաստական աշխատանքներն  իրականացնելուց հետո, ստորև ներկայացնում ենք տեսաֆիլմն ու թատերական մռութիկներ ֆոտոշարքը:

Թատերական մռութիկներ

Это слайд-шоу требует JavaScript.

Նապաստակները
Նապաստակներն ամբողջ ցեղով
Անտառի մեջ արին ժողով։
Եվ ժողովում մի ծեր Շլդիկ
Ասաց. – Լսե՛ք, մեծ ու պստիկ,
Շունը հաչե,
Քամին փչե,
Ամպը գոռա,
Մուկը ճռռա,
Մեր էս ցեղը
Հա կդողա։
Էսպես ապրել չի կարելի
Էս աշխարհում փորձանքով լի,
Չարն ու բարին աշխարհի հետ,
Թողնենք, գնանք, լցվենք մի գետ…
Շլդիկները՝ ոչ այս, ոչ այն,
Ելան, ընկան մահի ճամփան։
Հենց որ եկան գետին մոտիկ,
Էս գորտերը մեծ ու պստիկ
Խառնիխուռը
Ընկան ջուրը։

Իսկույն այստեղ մի այլ շլդիկ.
– Դարձե՛ք, – կանչեց, – պապիս որդիք,
Էլ մի կախեք ձեր քթերը,
Մեզնից վախկոտ են գորտերը։

Նախագիծ հունիսի 6- ից 10-ը

IMG_0763
Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Պատրաստվում  ենք թատերական ստուգատեսին
Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն

Ուրախ մարմնամարզություն
հեծանիվ — լաբիրինթոս
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Հինգշաբթի, ուրբաթ — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա երգերը — «Հե˜յ, իմ Նազան», «Կոտ ու կես…», «Ա˜յ, արևը»,«Դան, դան, դանեդան»
Շաբաթվա ոտանավորները — «Արտուտիկ»,  Ա. Խնկոյան «Նապաստակները»
Պատրաստելու ենք աղցան
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն