Նախագիծ հունիսի 29-ից — հուլիսի 3-ը

IMG_5076
Ընդունելություն բակում
Առավոտյան ծես՝
Միջավայրի խնամք-ջրում ենք բակի ծառերն ու թփերը, մաքրում քամու բերած թղթերն ու մոմլաթները, հավաքում մեծ քարերը
ՈՒրախ մարմնամարզություն լողազգեսներով
Շաբաթվա ոտանավորները— «Ձկնիկ», «ՀԱՎԻԿԸ »,

Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա,
Դրսի որսը թող արա.
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչեւ անցնի վտանգը:
Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին.
Որդ է խփել իր կարթին
Չմոտենաս էդ որդին:
Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը:

ՀԱՎԻԿԸ                   

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
-Ո՞վ է կերել:
-Սև փիսիկը:
-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,
Քո մերն ուտի քո չաղ թշիկ:
Բերքահավաք- ծիրան, բալ

1. Ծիրան քաղել, հավաքել,  հաշվել, բաժանել մասերի,  պատրասել չիր, ջեմ,

2.Ծիրանի կուտը հղկելու ենք, միջուկը հանենք և կունենանք  սուլիչներ

3.Պատրաստելու ենք բալով, ծիրանով կոմպոտ

Բարև ջուր
Շաբաթվա ջրային խաղեր -«Կլոր պար»,«Տիտոխիկ»
Ջուրը մտնելուց առաջ մարմնամարզություն սաների մկանները տաքանալու համար:
Լսում ենք ջրի ձայնը
Կամաց-կամաց մտնում ենք ջուրը:
Փչում ենք ջուրը, ջրի վրա փոքրիկ գնդակը, ծափ ենք տալիս ջրի տակ, ջրի վրա, շրխկաններով:
Շաբաթվա վերջում փրփրատոն

Շաբաթվա երգեր — «Տիտոխիկ»,«Փայտե ձիուկ»,«Արևների շարքը»

Շաբաթվա հեքիաթներ —  «Անհաղթ աքլորը», «Սևուկ ուլիկ»
Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով

Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն

Оставьте комментарий