Ապրիլի 4-ից 8-ը

IMG_1042
Ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Խաղեր —  «Ես քեզ բառ եմ նվիրում», «Խաշիլ փափա»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն
Տերևից արմատները արդեն դուրս են եկել և տնկելու ենք թաղարի մեջ:
Հինգշաբթի, ուրբաթ  — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա երգերը — «Հախչա-հուխչա», «Վիճակի երգ»,«Դան-դան»
Ռոդարիական օրեր, Աղայանական օրեր
Շաբաթվա ոտանավորները —Ղ. Աղայան «Կատու», «Սագ» ,Ջ. Ռոդարի «Այ քեզ շաբաթ»

Կատու 
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞րես տրտում.
Թե՞մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Սագ

Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:
Շաբաթվա հեքիաթները  —  Ջանի Ռոդարի «Թարս հարցեր»,Ղազարոս Աղայան «Մանկական հեքիաթ»

Թարս հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_Դարակները նրա համար են, որ նրա մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
_Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել նրանց պատաս­խանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա հորինում էր նոր հարց. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և կատարեց զարմանալի հայտ­նագործություն. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Մանկական հեքիաթ
Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:
-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:
-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:
-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:
-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:
-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ, սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ:
Ջրելու ենք ծնողների նոր տնկած թփերն ու ծառերը
Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով
Խաղեր էլեկտրոնային գրատախտակով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում «Ցրված Ջովանին »«Չիոլինոյի արկածները»
Ճանապարհում տուն