Հերթական հանդիպում

Գնդակը փոխանցելով խաղացինք «Բարի լույս» խաղը: Երեխաները խաղը փոխելով  շարունակեցին գնդակը փոխանցել և ասել  իրենց անվան առաջին տառը: Խաղից հետո պատմեցի «Ծիտը» հեքիաթը: Հեքիաթը միասին հարցերի միջոցով հատված-հատված վերապատմեցինք: Հաշվեցինք հեքիաթի հերոսներին, ասեցին հերոսների անվան առաջին տառը, փորձեցին վանկատել:
Ինչ կլիներ եթե… ռոդարիական հնարքը հեքիաթի ընթացքը փոխեց և հնչեցին հետաքրքիր հարց ու պատասխան: Հեքիաթը շարունակեցինք հերոսներին կավով պատրաստելով: Ստացվեցին հետաքրքիր կերպարներ:
Լվացվելուց, խմբասենյակը կարգի բերելուց հետո խաղացին «Մածուն» անգլիական խաղ-բանաստեղծություն:
Ֆիլմի տեսքով ներկայացնում եմ կավով աշխատելու ընթացքը և խաղ-բանաստեղծությունը:

Մածունը
Մի օր մածուն տարա շուկա,
Օրը պարզ էր, արև,
Ինձ մոտեցավ մի պառավ կին,
Ասաց՝ բարև՛, բարև՛:

Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
Նա էլ ասաց՝ բարև՛,
Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
Նա էլ ասաց՝ բարև՛:

Թթվեց մածունն ամանի մեջ,
Կորավ լույս ու արև,
Բայց դեռ իրար ասում էինք՝
Բարև՛, բարև՛, բարև՛:

 

Ինչպես փոքրիկ կենգուրուն դարձավ ինքնուրույն

Նախագծի հեղինակ հատուկ մանկավարժ, լոգոպեդ` Սուսաննա Դավթյան
Տարիք – 3-5 տարեկան
Ուղղվածություն – Մորից բաժանման վախ, տագնապ, անհանգստություններ՝ կապված միայնակության հետ:

Հեքիաթաթերապիա

Հեքիաթաթերապիան համարվում է ամենահին հոգեբանական և մանկավարժական մեթոդներից մեկը։ Հեքիաթաթերապիան հոգեթերապիայի մեթոդ է, որը հեքիաթի հորինման , ընթերցանության և վերլուծության օգնությամբ օգնում է անձին բացահայտել իր ներքին ապրումները և գիտակցել դրանց ծագումը։Այն օգնում է մարդկանց հասկանալու սեփական անձը, հասնելու մարդկային շփումներով ու ազատության զգացումով լի իմաստավորված և ուրախ կյանքի։ Հեքիաթաթերապիան նախատեսված չէ միայն երեխաների համար, չնայած որ կարելի է անվանել մանուկների համար նախատեսված մեթոդ, որովհետև հեքիաթներն ուղղված են յուրաքանչյուր մարդու մաքուր և մանկական սկզբին։

Հեքիաթաթերապիան հնարավորություն է տալիս խաղարկել կյանքի հիմնական իրավիճակներն անձի համար անվտանգ ռեժիմում, որն արդյունքում օգնում է հասկանալ ինքն իրեն, ակտիվացնել իր ներքին ռեսուրսները։ Այն օգնում է բացահայտել անձի պոտենցիալը և ակտիվացնել այն գիտելիքները, որոնք օգնում են հենց այդ պրոբլեմի լուծման գործում։ Այն փոխանցման գործընթաց է, հեքիաթային իրադարձություն և դրանց լուծումը՝իրական կյանքում։

Երբ սկսում ես վերլուծել հեքիաթները, պարզվում է, որ հեքիաթային պատմությունները պարունակում են ինֆորմացիա՝ կյանքի պրոցեսների դինամիկայի մասին։ Հեքիաթում կարելի է գտնել մարդկային բոլոր պրոբլեմների ամբողջական ցուցակը և դրանց լուծման պատկերավոր ձևերը։

Աղբյուր