Նախագիծ փետրվարի 15ից 19ը

IMG_0550

Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Խաղ — «Բարի լույս», «Թաշկինակ»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն
Հանրակրթական Դիջիթեք 2016

Մարզական ստուգատես

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Հինգշաբթի, ուրբաթ — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա երգերը — «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր…»,« Պսակ- պսակ»,« Գնացեք տեսեք…», «Կոտ ու կես…»,« Ճոր պար», «Այ ֆոր կա ֆոր կա…»
Շաբաթվա ոտանավորները — Հ. Թումանյան «Առավոտը գյուղում», « Էս էն», «Ծիտը»,«Ծույլ աղջիկը»

ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

 ԾՈՒՅԼ ԱՂՋԻԿԸ

Բանն ի՞նչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է,
Մետաքս պիտի, որ մանեմ,
Մաստակ պիտի որ ծամեմ,
Կտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ,
Ուտեմ, խմեմ,
Մթնի քնեմ։

Շաբաթվա հեքիաթները  — Հ. Թումանյան  «Երկինքը փուլի է գալիս»  և «Անբան Հուռին»
Զբոսանք
Ցանելու ենք դդմի կորիզներ և  թաղարի մեջ ծաղիկ ենք տնկելու:
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, ծեփամածուկով:
Զարգացնող խաղեր էլգրատախտակով

Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն