Նախագիծ փետրվարի 29-ից մարտի 30-ը

IMG_8297
Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Սաներին ընդունում ենք բակում, եթե եղանակը սառը չէ (եթե ցուրտ կլինի, սկզբում խմբասենյակում, հետո՝ բակում):
Բակում
Միջավայրի խնամք
Բարի լույսի ծափխաղ
Խաղ. «Ով առաջինը բակում կգտնի այսինչը». այլընտրանքային մարմնամարզություն կամ մկանների արթնացում`

1-ին քայլ.
Դաստիարակը փնտրում-գտնում որևէ առարա կամ այլ բան, սաներին հավաքում է շուրջը և առաջարկում գտնել այն:
2-րդ քայլ .Առաջարկում է բակում գտնել առարկան, որն ինչ-որ նպատակով է գործածվում: Խմբասենյակում. առավոտյան ծեսի շարունակություն.
Ներկա-բացակա էկրանին
Բույսերի, միջավայրի խնամք, օդափոխում:
Օրվա գործունեության շարունակություն.
Տանից բերած բառերի կամ արտահայտությունների բարձրաձայնում՝ «Ես բերել եմ… բառը ձեզ նվեր» (բառից մինչև օրհնանք՝ կարող են բանավոր կամ այլ մեծի հետ գրած-ձևավորած)
Կամ՝ Պատմեմ, լսի՛ր, Ակլատիզ՝ Երեկ ես… (մի նախադասությամբ)

Մատեմատիկական-մարզական գործունեություն՝

1-ին քայլ. դանդաղ քայլելով մոտենալ որևէ իրի կամ բույսի…

2-րդ քայլ. ամենակարճ ճանապարհով դանդաղ քայլով մոտենալ, շրջանցել,վերադառնալ

3.-րդ քայլ ամենակարճ ճանապարհով դանդաղ քայլով մոտենալ, շրջանցել, ավելի երկար ճանապարհով վերադառնալ

4-րդ քայլ. Արագ քայլով ամենակարճ ճանապարհով մոտենալ նշված առարկային, շրջանցել, նույն ճանապարհով վերադառնալ

5-րդ քայլ. արագ քայլով ծուռ ու մուռ ճանապարհով մոտենալ նշված առարկային, շրջանցել, նույն կերպ վերադառնալ
Ձոն ստուգատես
Զատիկ-մայրիկ:
Պատրաստում են զատկական օրացույց, օրը մի զատիկ կամ զատկական տիկնիկ են հանում:
Հաշվում են՝ քանի օր մնաց Զատիկին.

Հինգշաբթի, ուրբաթ — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շրխկան զատկական որևէ երգով:
Սովորած զատկական բոլոր երգերը երաժշտության դաստիարակի մասնակցությամբ-առաջարկով խաղալ, ամեն անգամ որևէ գործիք ներառելով, օգտագործելով միջավայրի հնարավորությունները.
«Եկեք ծեծենք սոխ ու սխտոր…»,« Պսակ- պսակ»,« Գնացեք տեսեք…», «Կոտ ու կես…»,     «Ճոր պար», «Այ ֆոր կա ֆոր կա…» , Խաղերգ՝ Կարկաչա+Զընգըլիկ

Շարժուն և այլ խաղեր
* Մուկն ու կատուն
* Ծուղրուղու, սանամեր
* Խաղողը հասել ա, հասմասել ա
* Խաշիլ փափա
*Պուտ-պուտ

Նվեր մայրիկին
*Պատրաստում են մայրիկների համար բացիկներ
«Թաղար» նախագիծ
* Փոքրիկ ծաղկային պուրակի հիմնում. ամեն խումբ փոքրիկ տարածքում ծաղիկներ է ցանում, իրականացումը բնագետների ակումբի հետ.
Ընտանեկան նախագծեր
Ընտանեկան անակնկալ , հետաքրքիր ձեռագործ-նվեր դաստիարակներին
Զատկական պատմություններ
Զատկական կերակուրների բաղադրատոմսեր, դրանց պատրաստում փոխինձ, պատրաստման տեսակները, փոխինձե զատիկներ, թխվածք զատիկի տեսքով:
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն