Նախագիծ փետրվարի 22ից 26ը

IMG_9174
Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Խաղ — «Բարի լույս», «Պուտ-պուտ»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն

Հինգշաբթի, ուրբաթ — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա երգերը — «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր…»,« Պսակ- պսակ»,« Գնացեք տեսեք…», «Կոտ ու կես…»,« Ճոր պար», «Այ ֆոր կա ֆոր կա…»
Շաբաթվա ոտանավորները — Հ. Թումանյան «Առավոտը գյուղում», « Մարտը», «Ծիտը», «Ծույլ աղջիկը»

ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

 ԾՈՒՅԼ ԱՂՋԻԿԸ
Բանն ի՞նչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է,
Մետաքս պիտի, որ մանեմ,
Մաստակ պիտի որ ծամեմ,
Կտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ,
Ուտեմ, խմեմ,
Մթնի քնեմ։

ՄԱՐՏԸ
Ա˜խ, էսպե˜ս էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի ,
Վաղը` անձրև ու քամի.
Առավոտը` պայծառ օդ,
Կեսօրը` մութ ու ամպոտ:
Մե՛կ հագնում է սպիտակ,
Մե՛կ կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մե՛կ խնդում է, մե°կ լալիս…
Ա˜խ , Էսպե˜ս էլ գիժ ամիս…

Շաբաթվա հեքիաթները  — Հ. Թումանյան  «Երկինքը փուլի է գալիս»  և «Անբան Հուռին»
Զբոսանք
Թ աղարի մեջ ծաղիկ ենք տնկելու:
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, ծեփամածուկով:
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն